Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Փանիկի միջադեպը փնթիության հետևանք էր. Կարեն Քոչարյան

am ru
P`aniki mijadepe p`nt`iowt`yan hetewank` er. Karen K`och`aryan_80379

Հեղինակ՝ Գոհար Ավետիսյան

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմկայանի անցկացրած զորավարժությունների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի միջև կապ չեմ տեսնում:  Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը. Նա ընդգծեց՝ Փանիկի միջադեպն  ավելի շուտ փնթիության հետևանք էր:

«Ավելի հակված եմ այն տեսակետին, որ ռուսներն ինչպես միշտ, իրենց ոճին համապատասխան, առանց որևէ մեկին զգուշացնելու իրենց գործն են արել, զորավարժություն են անցկացրել: Եվ նրանք բարձր մակարդակով ներողություն են խնդրել դրա համար, ինչը ճիշտ քայլ էր, քանի որ հիմա ժամանակը չէ հայ-ռուսական, հայ-իրանական ու այլ  երկկողմ հարաբերությունները ճշտելու համար»,- ասաց նա:

Ըստ Կարեն Քոչարյանի՝ փնթիությունը աշխատելաոճ է, որը նկատվել է ՌԴ ռազմաբազայի զինծառայողների գործողություններում, սակայն պետք չէ ավելին փնտրել այնտեղ: Մի քանի տարի է անցել Պերմյակովի գործից, ու այս ընթացքում ռազմաբազայի հրամանատարության զգոնությունը թուլացել է:

«Ըստ իս՝ այստեղ չկա քաղաքական ասպեկտ: Ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ լավ է: Այն, ինչ գրվում էր ռուսական մամուլում մինչև Փաշինյանի մոսկովյան այցը՝ բավականին մտահոգիչ էր: Այդ այցից հետո միանգամից կտրվեցին բոլոր այդ հոդվածները, բայց վերջին շրջանում կրկին ակտիվացան: Թեև այստեղ, ըստ իս, Նիկոլ Փաշինյանի արևմտամետության խնդիրը չէ, որովհետև անգամ մոսկովյան անցից հետ չդադարեցին սորոսյան հատվածի հետ կապված գնահատականները: Դրա վերաբերյալ մտավախություններ կային ինչպես ռուսական կողմում, այնպես էլ ամերիկյան, քանի որ, չմոռանանք, Սորոսին պաշտոնական Վաշինգտոնը ևս չի ընդունում, քանի որ Թարամփի ու նրա միջև խնդիրներ կան»,- ասաց քաղտեխնոլոգը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ