Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Փաշինյանը հռչակել է ներգաղթի տնտեսական պլատֆորմը

es am en ru
P`ashinyane  hrhch`akel e nergaght`i tntesakan platforme_89783

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերը մեծ ոգևորություն առաջացրեց հասարակության մեջ: Վարչապետը ներկայացրեց Կառավարության տեսլականը՝ տնտեսության զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ, այդ ընթացքում նաև մի քանի կարևոր ուղերձ հղեց լսարանին: Ամբողջ ելույթի ընթացքում կարմիր գծով անցնում էր հետևյալ միտքը՝ արտաքին ներդրողի համար պետք է ստեղծել հրապուրիչ պայմաններ:

Անդրադառնանք այդ տեսլականի առանձին կետերին:

ա/ որպես տնտեսության շոգեքարշ վարչապետը տեսնում է տնտեսական արդյունաբերությունը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների զարգացումը: Առաջին հերթին այս ոլորտում է նա ակնկալում ներդրումների կտրուկ աճ: Որպես օրինակ նշվեցին արևային էլեկտրակայանների համար պանելներ թողարկելու, կենցաղային տեխնիկայի, մանսավորպես՝ հեռուստացույցերի արտադրության ոլորտում ներդրումների անհրաժեշտությունը: Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական երկիր, որի հիման վրա կարող ենք զարգացնել նաև ռազմարդյունաբերությունը:

Սրանով լուծվում է ևս մեկ կարևոր խնդիր՝ բարձր աշխատավարձերով աշխատատեղերի ստեղծում բնակչության համար:

բ/ տեսլականում առանձին սեգմենտ  է հատկացվում փորձարարական ճյուղին, որը պետք է  բաց լինի նոր գաղափարների համար: Որպես օրինակ նշվեց բիոտեխնոլոգիաների ոլորտը, օրինակ՝ դեղագործությունը, որտեղ մեր հայրենակիցները դրսում մեծ հաջողությունների են հասել և շատ լավ կլինի, եթե Հայաստանում բացվեն համապատասխան դուստր ձեռնարկություններ:

գ/ Հայաստանի համար տրադիցիոն, սակայն ներկայումս անկում ապրող ճյուղերի զարգացում: Խոսքը ադամանդագործության և ոսկերչության մասին է:

դ/ Ապրանքների տուրիստական արտահանում: Դա կարող է վերաբերել նույն ոսկերչական ապրաքաներին, ինչպես նաև՝ թեթև արդյունաբերության արտադրանքին՝ կոշիկ, հագուստ, տեքստիլ:

ե/ Կարևորվեց կրթության, գիտության, առողջապահության արտահանումը, որը պետք  է ոչ միայն ապահովի արտերկրից ուսանող բերելուն, ինչպես դա հաջողությամբ անում է Բժշկական համալսարանը, այլ նաև համապատասխան որակյալ ծառայությունների մատուցումը նշված ոլորտներում:

զ/ վարչապետը նշեց նաև տուրիզմի զարգացման, գյուղմթերքների և սննդի արտադրության, էկոլոգիական արդյունաբերության ներդրման անհրաժեշտության մասին:

է/ շատ կարևոր էր, որ շեշտվեց բանկային համակարգի՝ գործընթացներին առավել ակտիվ ներգրավվելու մասին:

թ/ հաջորդ նշանակալից մեսիջը՝ Հայաստանում այլևս գոյություն չունեն մենաշնոհրներ և ցանկացած դրսի գործարար կարող է առանց վախենալու ներդրումներ իրականացնել:

Ամփոփելով, վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ տնտեսական զարգացման այս մոդելը հանդիսանում է հեղափոխական և հիմնված է այն դրույթի վրա, որ պետությունը պետք է ապահովի նպաստավոր պայմաններ ներդրումների համար:

Հայեցակարգն, անշուշտ, շատ հետաքրքիր է և, ըստ էության, ներառել է բոլոր՝ ներդրումների համար գայթակղիչ ոլորտները: Իսկ ամենակարևորը,  այն հռչակել է դեպի Հայաստան  ներգաղթի յուրահատուկ արշավի սկիզբը:

Կարելի է, իհարկե, նշել սպասվող ցուցանիշների չափելիության, մասնավորապես՝ ժամկետների վերաբերյալ որևիցե տեղեկատվության բացակայության մասին, սակայն հայեցակարգային մոտեցումները դա չեն էլ ենթադրում:

Այսպիսով, գնդակն այլևս գտնվում է արտաքին ներդրողի դաշտում: Իսկ մեզ մնում է հաջողություն մաղթենք Կառավարությանը իր նախաձեռնություններում, զինվենք համբերությամբ և սպասենք շեշտակի հաջողությունների բոլոր նշված ոլորտներում:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ