Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

am es
P`ashinyane Moskvayowm handipel e hay hamaynk`i nerkayats`owts`ich`neri het_67258

Ռուսաստանում հայկական դեսպանատանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից պաշտոնական ճաշկերույթ է կազմակերպվել, որին հրավիրված են եղել հայ համայնքի կարկառուն ներկայացուցիչներ:

 

ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը ներկա են եղել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, խորհրդի նախագահ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Արթուր Չիլինգարովը, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը, արվեստագետներ Ստաս Նամինը, Միքայել Գալուստյանը, Կարեն Ավանեսյանը, ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանը կնոջ՝ Մարգարիտա Գալստյանի հետ և տեղի հայ համայնքի այլ նշանավոր անդամները:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ