Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել

am
P`ashinyane kosht zrowyts` e ownets`el_69060

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը դիմել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, որպեսզի որդու` Նվեր Ծառուկյանի անունը հանեն կառավարություն ներկայացված տարկետման իրավունք ստացողների ցուցակից: Սա փորձում են ներկայացնել որպես Ծառուկյանի կողմից արված մի վեհանձն քայլ, որով նա իր որդուն դնում է մյուս զինապարտների հետ հավասար հարթության մեջ: Բայց իրականությունը բոլորովին այլ է:

Պարզվում է՝ Ծառուկյանի այս նախաձեռնությունը ընդամենը իրավիճակից ինչ-որ կերպ դուրս գալու եւ սեփական դեմքը փրկելու միջոց է: Մեր տեղեկություններով՝ Նվեր Ծառուկյանին բանակից ազատելու մասին լուրը հրապարակվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ է հրավիրել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանին եւ նրան շատ հանգամանալից բացատրել, որ այդ պաշտոնը իրեն տրված չէ իր հովանավորների որդիներին բանակից ազատելու միջնորդություններ գրելու համար: Փաշինյանը ասել է, որ եթե իր որդին կամավոր մեկնում է Արցախ ծառայության, ապա ինքը չի հանդուրժելու, որ մյուս պաշտոնյաների եւ օլիգարխների որդիները օգտվեն ինչ-որ սողանցքերից եւ ազատվեն ծառայությունից:

Նա նաեւ հանձնարարել է ուսումնասիրել այլ պաշտոնյաների որդիների ծառայության կամ դրանից ազատվելու հանգամանքները եւ զեկուցել իրեն: Եվ միայն դրանից հետո է Ծառուկյանը դիմել իր նշանակած նախարարին՝ որդու անունը այդ ցուցակից հանելու համար: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ Ծառուկյանի որդին այս ամառ Նիկոլ Փաշինյանի որդու հետ կզորակոչվի հայկական բանակ:

Ծառուկյանի որդին սովորում է Տնտեսագիտական համալսարանում` անվճար ուսուցման համակարգում, եւ առնվազն մինչեւ ուսման ավարտը ազատված է ծառայությունից: Մի՞թե Նիկոլ Փաշինյանի մտքով չի անցել օգտագործել իր դիրքն ու ազդեցությունը որդուն նման մի տեղ խցկելու կամ, ասենք, գիտության թեկնածուի աստիճան շնորհելու եւ բանակից ազատելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ