Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Փաշինյանը մանրամասներ հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ տեղի ունեցած հանդիպումից

am
P`ashinyane manramasner haytnets` HHK khmbakts`owt`yan ghekavari het teghi ownets`ats handipowmits`_58699

Ազգային ժողովի պատգմավոր, երեք խմբակցությունների կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջի միջոցով տեսանյութ է տարածել՝ նշելով, որ հանդիպում է ունեցել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, ով վերահաստատել է իրենց խմբակցության դիրքորոշումը վարչապետի ընտրության հարցում:

«Ես հանդիպում ունեցա ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, և նա մեզ հետ զրույցում վերահաստատեց, որ Ազգային ժողովի իրենց խմբակցությունը ժողովրդի թեկնածուին կաջակցի վարչապետ ընտրվելու հարցում: Իհարկե, այդ հայտարարությունները արդեն իսկ արված էին մինչև մեր հանդիպումը, սակայն անձնական հանդիպման ընթացքում այդ դիրքորոշման վերահաստատումը կարևոր եմ համարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` իր առաջադրման համար անհրաժեշտ թվով ստորագրություններն արդեն իսկ կան և ներկայումս աշխատակազմում իրականացվում են անհրաժեշտ ձևակերպումներ: «Իմ առաջադրումը կարող ենք կայացած փաստ համարել»,- նշեց նա:

Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին մայիսի 8-ին ժամը 11:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում և մեծ էկրանից հետևել Ազգային ժողովում վարչապետի ընտրությունների ընթացքին:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ