Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Փաշինյանն Արցախյան խնդրի շուրջ այս պահին կտրուկ քայլեր չի անելու. քաղաքագետ

am
P`ashinyann Arts`akhyan khndri showrj ays pahin ktrowk  k`ayler ch`i anelow. k`aghak`aget_76815

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բրյուսելում տեղի է կայացել  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:  Սա երկու երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումն էր՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո:

Հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկ անգամ ևս հաստատել էր Հայաստանի դիրքորոշումն Արցախյան հիմնախնդրի շուրջ՝ այն է՝ խնդրի խաղաղ և բանակցային կարգավորում:

Հանդիպման և դրան  ակնկալիքների վերաբերյալ ՀԱՅ ՁԱՅՆ-ը զրուցեց  քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ հանդիպումը նախևառաջ  ճանաչողական էր, այդ իսկ պատճառով դա չէր կարող  էական ազդեցություն ունենալ Արցախյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ:  

«Այս հանդիպումն անհրաժեշտ էր՝ որպես  ճանաչողական հանդիպում: Ավելին գնահատել չենք կարող:  Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա սպասելիքներ չկան, քանի որ Ադրբեջանը և Հայաստանը շատ լավ հասկանում են, որ  այս փուլում, երբ Հայաստանում քաղաքական ճգնաժամը դեռ շարունակվում է,  և երկիրը պատրաստվում է  արտահերթ խորհրդարանական  ընտրություններին, Նիկոլ Փաշինյանն Արցախյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ որևէ ակտիվ, կտրուկ  քայլ չի անելու: Դա հասկանում են նաև միջնորդ երկրները՝ Ռուսաստանը ԱՄՆ-ն և Ֆրանսիան, և նրանք չեն փորձի կողմերի՝ հատկապես Հայաստանի վրա ճնշումներ գործադրել, շատ լավ հասկանալով, որ դրա դեպքում կարող են ազդել այդ երկրի ներքաղաքական իրավիճակի վրա»,- ընդգծեց   Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետը դիտարկեց, որ ներկա փուլում Հայաստանի համար կարևոր է գործող ստատուս-քվոյի պահպանումը, որը, սակայն, Ադրբեջանի սրտով չէ:

«Կարևոր է նաև ներկա ստատուս-քվոյի պահպանումը, բայց, որքանով հասկանում ենք, Ադրբեջանը հակված չէ այդ ստատուս քվոյի պահպանմանը, և ոչ միայն  ագրեսիվ դիվանագիտական քայլերի է դիմում, այլ նաև առաջնագծում կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ կուտակումներ է իրականացնում»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ