Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Փայ մտնողներն ու «նալոգ» դնողներն իմ անձնական թշնամիներն են. վարչապետ

am
P`ay mtnoghnern ow <<nalog>> dnoghnern im andznakan t`shnaminern en. varch`apet_65240

Մենք սովորական ժամանակներում չենք ապրում, ու պետք է հասկանանք, որ  մեզանից յուրաքանչյուրը հերոսանալու, մաքրագործվելու պատմական հնարավորություն ունի: Այսօր   խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Ըստ նրա՝ հայրենիքին ծառայություն մատուցելու միայն մեկ ձև կա, մեկ տարբերակ՝ ուրանալ սեփական անձը և անմնացորդ տրվել առաքելությանը, այլ տարբերակ չկա, նկատեց, որ ամեն մեկը հնարավորություն ունի, դրա համար:

 

 Ապա հայտարարարեց. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու աչքերին նայելով ասում եմ՝ վարչապետի պաշտոնում լինելով չեմ մտնելու որևէ գործարքի մեջ, որևէ գույք, բիզնես, բաժնետոմս ձեռք չեմ ձեռք բերելու, ու նման մոտեցում եմ պահանջում նաև կառավարության յուրաքանչյուր անդամից, պաշտոնյայից»:

 

Վարչապետը հայտարարեց, թե  էականորեն մեծացնելու են պետական եկամուտները և հզորացնելու  երկրի ֆինանսական համակարգը, կրճատելու են ստվերը, զարկ են տալու ՀՀ ռազմական համալիրին ու վերականգնելու են ՀՀ-Ադրբեջան խախտված ռազմական հավասարակշռությունը:

 

Փաշինյանը տեղեկացրեց,  թե վերջերս խոշոր գործարարների խմբի հետ հանդիպման ժամանակ ինքն ասել է հետևյալը, որ ՀՀ բոլոր գործարարները՝ առանց բացառության ազատվում են բոլոր տեսակի կոռուպցիոն պարտավորություններից ու հավելեց. «Ցանկացած պաշտնյա՝ նախարար, դատախազ, միլպետ, որը կփորձի փայ մտնել որևէ բիզնեսում կամ «նալոգ» կդնի որևէ գործածարարի վրա՝ իմ անձնական թշմնամին է ու պետք է սպասի ջախջախիչ հակահարվածի: Բոլոր կոռուպցիոներներին հայտնաբերելու ենք, հանելու ենք նույնիսկ ամենահեռու և մութ ծակերից: Ոչնչացնելու ենք արհեստական ու տնտեսական  մենաշնորհները: Բոլորը հարկվելու են նույն կերպ, նույն օրենքով:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ