Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Փնտրվում են հայեր՝ HBO-ի «Երիտասարդ պապը» սերիալում նկարահանվելու համար

am
P`ntrvowm en hayer, HBO-i <<Eritasard pape>> serialowm nkarahanvelow hamar _85023

WILDSIDE արտադրական կազմակերպությունը փնտրում է հայերի, ովքեր կցանկանան նկարահանվել Պաոլո Սորրենտինոյի THE NEW POPE (Երիտասարդ պապը) հեռուստատեսային սերիալի նոր էպիզոդներում:

Այս մասին հայտարարություն է տարածվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆեյսբուքյան էջում: 

Նշվում է, որ նախագծին մասնակցելու համար կարող են դիմել ցանկակցած տարիքի կանայք, տղամարդիկ և երեխաներ, իսկ աշխատանքային փորձը պարտադիր չէ: Ներկայումս կազմակերպությունը հավաքում է հետաքրքրված թեկնածուների նկարները, իսկ ընտրվելու դեպքում տվյալ անձինք կհրավիրվեն հարցազրույցի:

Նկարահանումները տեղի են ունենալու Հռոմում, 2018թ. նոյեմբերին:

«Երիտսաարդ պապը» իտալա-իսպանա-ֆրանսիական դրամատիկ հեռուստասերիալ է Պաոլո Սորենտինոյի, Ջուդ Լոուի և Դայան Քիթոնի մասնակցությամբ: Սերիալի պրեմիերան կայացել է 2016 թվականին: 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ