Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՊԵԿ-ում խայտառակ նշանակումները շարունակվում են

am
PEK-owm khaytarhak nshanakowmnere sharownakvowm en_76763

«Ժամանակ» թերթը նշում է. «ՊԵԿ-ում խայտառակ նշանակումները շարունակվում են: Նոր սկանդալի կենտրոնում հայտնվել է ՊԵԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Գաբրիելյանը, որը, պարզվում է, ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արա Գաբրիելյանը մինչ դատապարտվելը ԱՄՆ-ում, որտեղ իր կեցությունը երկարաձգել է կեղծ փաստաթղթերի հիման վրա, տարիներ շարունակ հայկական տարբեր հեռուստաընկերություններում աշխատել է որպես մոնտաժող։ Նա մտերիմ հարաբերությունների մեջ է պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ։ Վերջինիս՝ ԱՄՆ-ում աշխատած տարիներին Արա Գաբրիելյանը նրա մոտ է աշխատել, օգնել մոնտաժային աշխատանքով։

Գաբրիելյանը Հայաստան է վերադարձել 2015-ին եւ սկսել աշխատել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող «Յուքոմ» ընկերությունում՝ որպես անվտանգության պետ։ Դրանից հետո աշխատել է կրկին Գագիկ Խաչատրյանին պատկանող բուքմեյքերական մի կազմակերպությունում։ Նա պետական ապարատում աշխատելու փորձ չունի, ոչ էլ մասնագետ է այն ոլորտի, որի կուրացիան իրականացնում է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ