Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

ՊՆ-ն առաջարկում է վերականգնել բուհերի ռազմական ամբիոնները

am
PN-n arhajarkowm e verakangnel bowheri rhazmakan ambionnere_51118

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է թարմացնել «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների՝ պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստության հիմնադրույթները և այդ բուհերի ցանկը» եւ կառավարության որոշմամբ հաստատել «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության  ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը»: Նշված ցանկն ընդունվել էր 24 տարի առաջ՝ 1994 թվականի մայիսի 19-ին: Հարցը դրված է հանրային քննարկման:

 

Ըստ նախագծի, զինվորական պատրաստության նպատակն է պայմանագիր կնքած քաղաքացիներին հետագա զինվորական ծառայության համար անհրաժեշտ ռազմական գիտելիքներով ապահովելը: Խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ սովորելիս պաշտպանության նախարարության պայմանագիր կկնքեն նախարարության նշած վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու համար:

 

Զինվորական պատրաստություն կկազմակերպվի դասակի հրամանատարների, բժշկական  մասնագիտացում պահանջող պաշտոնների համար՝ բուհում սովորելու տարիներին՝ 2,5 տարի ժամկետով՝ 3-7 կիսամյակների ընթացքում:

 

 համալրման պատրաստությունը՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում՝ ռազմաբժշկական պատրաստության ծրագրերով: Զինվորական պատրաստության ավարտին ուսանողները պաշտպանության նախարարության զորամասերում մինչև 30 օր տևողությամբ ուսումնական հավաքների կմասնակցեն, որից հետո՝ քննություն կհանձնեն: Զինվորական պատրաստության ընթացքում քաղաքացիները կապահովվեն զինվորական համազգեստով, անհրաժեշտ ուսումնական նյութերով, օրը մեկ անգամ սննդով: Տրանսպորտային ծախսերը չեն փոխհատուցվի:

 

Սա ժամանակին Հայաստանի պետական բուհերում գործած ռազմական ամբիոնների վերականգնումն է:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ