Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

ՊՆ-ում քննարկվում է Դավիթ Տոնոյանի ուղերձ–տեսլականը

am
PN-owm k`nnarkvowm e Davit` Tonoyani  owgherdz-teslakane_95479

ՊՆ վարչական համալիրում շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձտեսլականի քննարկմանը նվիրված եռօրյա գիտական կոնֆերանսը, որին մասնակցում են կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, զորամիավորումների, զորամասերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, անվանի գիտնականներ, քաղաքագետներ։

Կոնֆերանսի մասնակիցներին ողջունել է Դավիթ Տոնոյանը՝ կարևորելով մասնակիցների կարծիքներն ու առաջարկները ԶՈՒ զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ՝ առաջնագիծն ավելի անվտանգ դարձնելու և մարտահրավերները չեզոքացնելու համար։

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 


Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ