Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Պաշտոնապես հայտարարում ենք` Գևորգ Յազիչյանը որևէ ծառայություն չի մատուցել Մայր Աթոռին հրատարակչական ոլորտում

am
Pashtonapes haytararowm enk`` Geworg Yazich`yane orewe tsarhayowt`yown ch`i matowts`el Mayr At`orhin hratarakch`akan olortowm_78935

   Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժինը և Հրատարակչական խորհուրդը ներկայացնում է.

 

                                                   ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Վերջին օրերին շատերն իրենց իրավունք վերապահեցին խոսել իրենց «արածների» մասին և բարբաջել, որ իբր թե ծառայություն են մատուցել Մայր Աթոռին:


«
Ծառայություն մատուցողներից» մեկն էլ Գևորգ Յազըճյանն (անձնագրով՝ Կևորկ Յազեջյան) է: Վերջինս նենգափոխելով փաստերը և իրականությունը, իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարել է, որ իբր ծառայություններ է մատուցել Մայր Աթոռին հրատարակչական ոլորտում: Հարկ է արձանագրել, որ տվյալ անձն անմիջականորեն երբեք ներգրավված չի եղել Մայր Աթոռի հրատարակչական աշխատանքներում, և նրա որևէ աշխատություն ցայսօր լույս չի տեսել Մայր Աթոռի հրատարակչության կողմից


Մայր Աթոռի հրատարակչությունը երբեմն համատեղ հրատարակություններ է իրականացրել մի շարք գիտակրթական հաստատությունների հետ, այդ թվում նաև Հայաստանի Ազգային արխիվի: Վերջինիս կողմից հրատարակության պատրաստած երկու տարբեր փաստաթղթերի ժողովածուներումՄյուռոնօրհնությունը ԺԹ.-ԻԱ. դարերում» (փաստաթղթերի և նյութերի ժողովածու, կազմ.՝ Գ. Ավագյան, գլխ. խմբ.՝ Ա. Վիրաբյան, Հայաստանի ազգային արխիւ-Ս. Էջմիածին, 2015, 678 էջ), «Գարեգին Ա. Յովսէփեան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս (1867-1943-1952)» (փաստաթղթերի եւ նիւթերի ժողովածու, Հայաստանի ազգային արխիւ-Ս. Էջմիածին, 2017, էջ 666-682) Յազըճյանը հանդես է եկել բացառապես իբրև սրբագրիչ՝ կազմողների նախաձեռնությամբ` չառնչվելով Մայր Աթոռի հետ:


Ասվածից ելնելով՝ պաշտոնապես հայտարարում ենք` Գևորգ Յազիչյանը որևէ ծառայություն չի մատուցել Մայր Աթոռին հրատարակչական ոլորտում, իսկ միջնորդավորված առնչությունների դեպքում առատորեն վարձատրվել է պատվիրատու հաստատության կողմից նմանատիպ աշխատանքների վարձատրման ամենաբարձր սանդղակով (համապատասխանաբար 270000 և 400000 ՀՀ դրամ
): 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ