Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

am
Pashtpani nerkayats`owts`ich`nere ch`haytararvats ayts` en irakanats`rel <<Armavir>> K`KH_85267

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ստացված գրավոր բողոքների հիման վրա չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Տեղի են ունեցել առանձնազրույցներ շուրջ 30 դատապարտյալի հետ, որոնցից մեծ մասը ցմահ ազատազրկվածներ են եղել: Բողոքների հիմնական մասը վերաբերել է նշանակված դատավճիռների վերանայման օրենսդրական հնարավորություններին, ինչպես նաև ցուցաբերվող բժշկական օգնությանը և ըստ քրեակատարողական հիմնարկների ու խցերի ազատությունից զրկված անձանց տեղաբաշխմանը:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել նաև, անվտանգության նկատառումներից ելնելով, պատժախցային-կարանտինային մասնաշենքում իրենց կամքով մեկուսի պահվող անձանց հետ, ուսումնասիրել նրանց պահման պայմանները:


Արձանագրված մի շարք խնդիրներ քննարկվել են ՔԿՀ-ի վարչակազմի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության շրջանակում դրանց լուծում տալու վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Արմավիր ՔԿՀ-ի վարչակազմի հետ արդյունավետ համագործակցությունը և բարձրաձայնված հարցերին աշխատանքային կարգով արագ լուծում տալու պատրաստակամությունը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ