Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Պատրաստ եմ նախարարությունը տեղափոխել Գյումրի. Մշակույթի նախարար

am
Patrast em nakhararowt`yowne teghap`okhel Gyowmri. Mshakowyt`i nakharar_65880

Գյումրիում լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ասել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում նախարարության ողջ կազմով տեղափոխվել Գյումրի:

«Շատ դրական եմ համարում նախարարությունը Գյումրի տեղափոխելը: Եթե կարողանանք հասկանալ, թե ինչպես ենք լուծում ադմինիստրատիվ խնդիրները ու շենքի հարցը, ես պատրաստ եմ լինել այն առաջամարտիկը, որը տեղափոխում է նախարարությունը մարզեր: Կարծում եմ՝ մշակույթի նախարարությունը միակ նախարարությունը չպետք է լինի, որ մարզ տեղափոխվի, մյուս նախարարությունները եւս պետք է իրենց գործունեությունն այլ մարզեր տեղափոխեն, որպեսզի կարողանանք մարզերի համաչափ զարգացման մոդելը տեսնել ու տրամաբանություն ապահովել»,- ասել է նախարարը:

Ըստ նրա, մինչ այս մշակույթի նախարարությունը փակ է գործել, համագործակցությունը եղել է փակ շրջանի մեջ եւ ժամանակն է այդ շրջանը բացել եւ ապահովել համագործակցություն պետական ու հասարակական ոլորտի միջեւ, քանի որ հասարակական ոլորտը շատ մեծ ներուժ ունի եւ կարող է լավ թարմ շունչ բերել:

Լիլիթ Մակունցն ասել է, որ նախարարությունն արդեն քննարկում է Գյումրիից ժամանակին տեղափոխված Մինաս Ավետիսյանի որմնանկարները վերադարձնելու հարցը:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ