Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Պենտագոնը պատրաստ է Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարի իր ծրագիրն առաջարկել

am
Pentagone patrast e Idlibowm ahabekich`neri dem payk`ari ir tsragirn arhajarkel  _95655

ԱՄՆ-ը պատրաստ է Իդլիբում ահաբեկչության  դեմ պայքարի իր ծրագիրն առաջարկել, սակայն պատրաստ չէ այդ հարցում համագործակցել Ռուսաստանի հետ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ԱՄՆ ԶՈՒ Շտաբների ղեկավարների կոմիտեի պետ Ջոզեֆ Դանֆորդի հայտարարությանը:

«ԱՄՆ-ի զինվորականները կարծում են, որ կան ահաբեկչության դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոցներ, քան Իդլիբի սովորական ռազմական գործողությունը: Դանֆորդն ասել է, որ Միացյալ Նահանգները խոսում է ոչ թե համագործակցության մասին, այլ ահաբեկիչների հայտնաբերման գործում ամերիկյան ուժերի և միջոցների կիրառման մասին նույնիսկ քաղաքային միջավայրում, և նվազագույն քանակով քաղաքացիական զոհեր ունենալով նրանց չեզոքացման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ Դանֆորդի՝ նա չի խոսել իր ռուս գործընկերոջ՝ բանակի գեներալ Վալերի Գերասիմովի  հետ այն ժամանակից ի վեր, ինչ սկսվել է Իդլիբի ճգնաժամը, և ինքը մտադրություն չունի խոսել  ռուս գործընկերոջ  հետ:

Պենտագոնից նաև հայտնել են, որ, իրենց հաշվարկների համաձայն, շուրջ 20-30 հազար ահաբեկիչներ են մուտք գործել Իդլիբ, որպեսզի «թաքնվեն հարյուր հազարավոր մարդկանց շրջանում», ովքեր Սիրիայի այլ հատվածներ են  տեղափոխվել:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ