Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Պետք է ամեն ինչ անենք՝ մեր քաղաքական կյանքից անձնական վիրավորանքները բացառելու համար. Նիկոլ Փաշինյան

am
Petk` e amen inch` anenk`, mer k`aghak`akan kyank`its` andznakan viravorank`nere bats`arhelow hamar. Nikol P`ashinyan_100861

Նյարդերը կարող են տեղի տալ, բայց մենք պետք է ամեն ինչ անենք՝ մեր քաղաքական կյանքից անձնական վիրավորանքները բացառելու համար. պետք է լինի գաղափարների պայքար։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց այսօր՝ սեպտեմբերի 21–ին, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամփոփիչ հանդիպմանը Կարապի լճի տարածքում։

«Այո, կրքերը կարող են բորբոքվել, բայց ժողովրդավարությունը, իսկապես, շատ մեծ պատասխանատվություն է։ Եկեք իրար ներենք բոլոր անձնական բնույթի վիրավորանքները, ով մյուսին վիրավորել է, թող ներողություն խնդրի»,– ասաց վարչապետը։

Նա նկատեց, որ այսուհետ եւս բոլոր քարոզչությունները կլինեն կրքոտ, թեժ, բայց ամեն քաղաքական գործընթացի հետ պետք է բացառվեն  անձնական բնույթի վիրավորանքները. «Փոխադարձ հարգանքով իրար պետք է վերաբերվեն ՀՀ հպարտ քաղաքացիները՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունից են»։

Փաշինյանը կարեւորեց Բաղրամյան 26–ի դռները՝ ՀՀ քաղաքացիների առաջ բացելու փաստը եւ հավելեց. «Մենք եւս մի քայլ ունենք այս քաղաքական խնդիրը վերջնականապես լուծելու, պետք է բացենք նաեւ ԱԺ դռները՝ ՀՀ քաղաքացիների առաջ»։

Վարչապետն ընդգծեց, որ Անկախության օրը ուզում է մի հատուկ բան անել քաղաքացիների համար. «Չարժի, չէ՞, ջուրը թռնել, ես ուրիշ բան կանեմ»,- ասաց ու արտասանեց  Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը։

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ