Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Պետք է ընդունել և ինտեգրել փախստականներին. Հռոմի պապ

am
Petk` e endownel ew integrel p`akhstakannerin. Hrhomi pap_69668

 Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել եվրոպական երկրներին իրենց հնարավորությունների սահմաններում ընդունել փախստականներին: Այս մասին գրում է Le Figaro թերթը:

 

Հունիսի 21-ին պապը վերադարձել է Շվեյցարիա կատարած այցից և հանդես է եկել միգրացիայի հարցի վերաբերյալ իր դիրքորոշմամբ, որը վերջին օրերին Եվրամիությունում սուր քննարկման առարկա է դարձել: Հռոմի պապի խոսքերով, անհրաժեշտ է իրականացնել չորս հասկացություններ` «ընդունել, ուղեկցել, կազմակերպել, ինտեգրել», բայց «խելամտությամբ, որը կառավարությունների արժանապատվությունն է »:

«Երկիրը պետք է փախստականներին ընդունի այն դեպքում, երբ կարողանա նրանց ուսուցանել, ինտեգրել և աշխատանք տալ », - ասել է պապը:

Նա նշել է, որ այս խնդիրը դժվար լուծում ունի, քանի որ «մենք պատերազմից ու սովից փրկված փախստականների ալիք ենք ընդունում»:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ