Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Պուտինը հույսեր չունի՝ կապված Ղարաբաղյան հարցի հետ. Էրդողան

am en ru
Powtine howyser ch`owni, kapvats Gharabaghyan harts`i het. Erdoghan_31138

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամփոփել է Ռուսաստան կատարած   այցն  ու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ ունեցած  բանակցությունները   Ղարաբաղյան հարցի շուրջ:

 

«Մենք Պուտինի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ռուսաստանը ազդեցություն ունի Հայաստանի վրա: Նախկինում որոշում է ընդունվել   յոթ գրավյալ շրջաններից հինգի   վերաբերյալ: Մենք հանգեցինք այն եզակացության, որ  անհրաժեշտ է   իրականացնել այդ որոշումները: Պուտինը դրական է տրամադրված», - այս մասին լրագրողներին է ասել Ռեջեփ Թայիփ Էրդողանը,  հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

 

Միեւնույն ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Վլադիմիր Պուտինը առաձնապես  հույսեր չի կապում ղարաբաղյան հակամարտության լուծման հետ:

 

 

«Ինչպես հասկանում եմ, նա առանձնապես հույսեր չունի: Կարծում եմ, որ նրա անհուսալիությունը կապված է երկու կողմերի (Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ) հարաբերությունների հետ », - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ