Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Պուտինը, Ռուհանին և Էրդողանը սիրիական հարցի շուրջ հանդես եկել են համատեղ հայտարարությամբ

am ru
Powtine, Rhowhanin ew Erdoghane siriakan harts`i showrj handes ekel en hamategh haytararowt`yamb_31939

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռուհանին եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած եռակողմ գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: Այս մասին հաղորդում է Tass- ը:

 

Պետությունների ղեկավարները նշել են, որ Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծումը չպետք է խաթարի երկրի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը:

 

Նրանք Սիրիայի կառավարությանը եւ երկրի ընդդիմադիր ուժերին կոչ են արել մասնակցել Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին, որը մոտ ապագայում կկայանա Սոչիում:

 

 

Պուտինը, Ռուհանին եւ Էրդողանը գոհունակություն են հայտնել հանդիպման արդյունքներից եւ Սիրիայում գործողությունների եռակողմ համաձայնեցման մակարդակից: Նրանք պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում Սիրիայի հարցի վերաբերյալ  նոր հանդիպում անցկացնել

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ