Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

am ru
Powtinn ow Erdoghane  k`nnarkel en Merdzavor Arewelk`owm tirogh iravichake_35070

Երեկ Անկարայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի ժամանակ նախագահները նախ քննարկել են Մերձավոր Արեւելքում վատթարացնող իրավիճակը եւ Սիրիայի կարգավորման հարցը:

«Բնականաբար, շեշտը դրվել է Մերձավոր Արեւելքի իրավիճակի կտրուկ սրման եւ   Սիրիայում  խաղաղության հաստատման գործընթացի վրա, ինչի շուրջ մեր երկրները սերտորեն համագործակցում են», - ռուս-թուրքական բանակցություններից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը խոստովանել է, որ   ընդհանուր առմամբ գոհ է Էրդողանի հետ հանդիպումից  եւ նրան «ընկեր» է անվանել: Նախագահի գնահատմամբ ` «բանակցությունները տեղի են ունեցել գործարար եւ կառուցողական մթնոլորտում»:

ՌԴ նախագահը ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են «երկկողմ համագործակցության առանցքային հարցեր, այդ թվում առեւտրատնտեսական եւ ռազմա-տեխնիկական նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր»:  

Պուտինը նշել է նաեւ, որ Ռուսաստանն ու Թուրքիան ԱՄՆ-ի՝  Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը ապակայունացնող են համարում:

«Ռուսաստանը եւ Թուրքիան համարում են, որ Միացյալ Նահանգների վարչակազմի՝ Երուսաղեմը   Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին որոշումը  չի կարող օգնել լուծել Մերձավոր Արեւելքի իրավիճակը: Այն  ընդհակառակը, ապակայունացնում է արդեն իսկ տարածաշրջանում տիրող  բարդ իրավիճակը», - ասել է ՌԴ նախագահը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո:

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ