Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Աֆրինի և Իդլիբի իրավիճակը

am en ru
Powtinn ow Erdoghane k`nnarkel en Afrini ew Idlibi iravichake_42497

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Տեղեկատվությունն  ավելի ուշ հաստատվել է Կրեմլի մամլո ծառայության կողմից:

Նախագահները քննարկել են Սիրիայի Աֆրին եւ Իդլիբ նահանգներում տիրող իրավիճակը: Ինչպես փոխանցում է «Հաբեր Թուրք» հեռուստաալիքը, կողմերը պայմանավորվել են Սիրիայի հարցով հաջորդ գագաթնաժողովը անցկացնել Ստամբուլում:

Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ Պուտինը եւ Էրդողանը ընդգծել   են Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի աշխատանքները շարունակելու կարեւորությունը: Նաեւ քննարկվել են այս ձեւաչափով տարբեր մակարդակներում նոր շփումներ:

Բացի այդ, Թուրքիայի ղեկավարը ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուս օդաչու Ռոման Ֆիլիպովի մահվան կապակցությամբ:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ