Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Պրանկեր Վովանը պատմել է, թե ինչու են Փաշինյանի անունից զանգել ԵՄ պաշտոնյաներին

am
Pranker Vovane patmel e, t`e inch`ow en P`ashinyani anownits` zangel EM pashtonyanerin_79947

Պրանկեր Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) պատմել է, թե ինչու է որոշել հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել ԵՄ պաշտոնյաներին: 

«Վարչապետի ընտրությունը կապված էր Հայաստանում կայացած իշխանափոխության հետ։ Մեզ համար կարևոր էր, որ այդ մարդը կապված չի եղել նախորդ վերնախավի, Հայաստանի նախորդ ղեկավարության հետ»,- ասել է Կուզնեցովը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով`եթե մարդն իշխանության է եկել թեկուզև խաղաղ, բայց հեղափոխության միջոցով, կարելի է ենթադրել, որ սկզբնական փուլում նա Եվրոպայի և այլ երկրների դիվանագիտական գերատեսչությունների կոնտակտներ ու «նրանց վրա» դուրս գալու ճանապարհներ կարող է չունենալ։ Այդ պատճառով էլ այլ երկրներում կարող էին նորմալ համարել, որ իրենց գրում կամ զանգում է հենց Փաշինյանի օգնականը կամ քարտուղարը։

Ինչ վերաբերում է լուրերին, թե պրանկերները կապ ունեն հատուկ ծառայությունների հետ, ապա նրանց համար սովորական են այդօրինակ անհիմն հայտարարությունները։ Կուզնեցովի խոսքով` այս տարիների ընթացքում ոչ մի ապացույց չի եղել, որ իրենք կապ ունեն հատուկ ծառայությունների կամ նախագահի վարչակազմի հետ։ Ե՛վ նրա, և՛ Ալեքսեյի համար քաղաքականությունն ամենահետաքրքիր ոլորտն է, քանի որ վերջին տարիներին աշխարհում բազում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք հուզում են ռուսաստանցիներին։ Դրանցից հեռու մնալը հետաքրքիր չէ։ 

Անդրադառնալով ՀՀ վարչապետի արձագանքին իրենց գործունեության վերաբերյալ՝ Կուզնեցովը նշել է. «Մենք շատ ուրախացանք, որ Փաշինյանն ադեկվատ արձագանքեց։ Մեծ հաշվով, նա ճիշտ է ասել, ամեն ինչ հենց այդպես էլ եղել է։ Իրականում, հումորից բացի, մենք ուզում էինք տեսնել նաև Եվրոպայի հարաբերությունները ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի հետ, թե ինչ հայեցակարգ ունեն հետխորհրդային տարածքի հետ հարաբերություններ զարգացնելու հարցում»:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ