Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Պրանկերները փորձում են ճշտել՝ ԵՄ-ն աջակցել է՞ Հայաստանում հեղափոխական գործընթացներին. վարչապետ

am en ru
Prankernere p`ordzowm en chshtel, EM-n ajakts`el e?  Hayastanowm heghap`okhakan gortsent`ats`nerin. varch`apet   _79631

Ինչպե՞ս եք վերաբերում պրանկերների արածին՝ հումորո՞վ, թե՞ լուրջ. այսօր հրավիրված  ասուլիսում լրագրողները նման հարց ուղղեցին վարչապետ Փաշինյանին:

  Հիշեցնենք, նախօրեին ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին՝ նրան համոզելով Երևան գալ՝ խորոված ուտելու: Ապա նրանք ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ քննարկել են քաղաքական հարցեր՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շուրջ

Խնդրի առնչությամբ ՀՀ վարչապետը տվել է այսպիսի պատասխանԽնդրել եմ մեր դիվանագիտության ներկայացուցիչներին տեղյակ պահել, որ ես իրենց հետ հեռախոսով չեմ խոսել, սակայն ցավոք, մեր գործընկերներն այնքան էլ լուրջ չեն վերաբերել այդ ինֆոորմացիային՝ մտածելով, որ գուցե հին իշխանության ներկայացուցիչները տեղյակ չեն նոր իշխանությունն ո՞ւմ հետ է հեռախոսով խոսում: (ԺՊՏՈՒՄ Է) Ընդհանուր առմամաբ դրանում բացի հումորից նաև տեսնում եմ ձգտում՝ ճշտելու որոշակի քաղաքական բովանդակություն: Կարծում եմ՝ այդ խոսակցությունների հեղինակները այդպիսով փորձում են ճշտել, թե որքանով է ԵՄ-ն, օրինակ, աջակցել Հայաստանում հեղափոխական գործընթացներին: Հույս ունեմ՝ ճշտել վերջացրել են»,-ամփոփել է վարչապետը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ