Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

ՌԱԿ «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը հաղթանակներ է գրանցել ստուգողական հանդիպումներում

am en ru
RhAK <<Andranik>> fowtbolayin akowmbe haght`anakner e grants`el stowgoghakan handipowmnerowm_52066

Հայաստանի մինչև 14-ի տարեկանների պատանեկան ֆուտբոլային առաջնության 2-րդ խաղաշրջանին ընդառաջ Վարդենիսի ՌԱԿ «Անդրանիկ» պատանեկան ֆուտբոլային ակումբը անցկացնում է ստուգողական հանդիպումներ:

 

Այդ հանդիպումներից առաջինը տեղի է ունեցել մարտի 25-ին, որն ավարտվել է 6.1 հաշվով՝ հօգուտ «Անդրանիկ»-ի: Երկրորդ ստոգողական հանդիպումը անց է կացվել մարտի 29-ին՝ Իջևանում: «Անդրանիկ» ակումբը խաղում էր Իջևանի նույն տարիքային խմբի ֆուտբոլային ակումբի հետ: Հանդիպումն ավարտվել է 7.1 հաշվով. հաղթանակը կրկին «Անդրանիկ»-ն է տոնել:

Այս խաղի ընթացքում գոլի հեղինակներ են դարձել 3 ֆուտբոլիստներ: Հովիկ Հակոբյանը հակառակորդ թիմի դարպասը գրավել է 5 անգամ, իսկ Ալեն Մկրտչյանը և Դավիթ Մոսոյանը դարձել են մեկական գոլի հեղինակներ:

Հանդիպման ընթացքում ֆուտբոլիստները հաջողությամբ կատարել են մարզիչների բոլոր առաջադրանքները՝ ցուադրելով հարձակվողական ֆուտբոլ:

Ստուգողական հանդիպումներում հաջող հանդես գալուց հետո «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը տեղափոխվում է առաջնության երկրորդ խաղաշրջան:

Հայաստանի մինչև 14-ի տարեկանների պատանեկան ֆուտբոլային առաջնության 2-րդ խաղաշրջանի առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 6-ին՝ Վարդենիս քաղաքում:  «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբն ընդունելու է Երևանի «Ռոք»  ֆուտբոլային ակումբին:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ