Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

ՌԱԿ «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը շարունակում է հաղթանակներ տոնել

am en ru
RhAK <<Andranik>> fowtbolayin akowmbe sharownakowm e haght`anakner tonel_53487

Վարդենիսի ՌԱԿ «Անդրանիկ» պատանեկան ֆուտբոլային ակումբը, փայլուն կերպով  հանդես գալով Հայաստանի մինչև 14-ի տարեկանների պատանեկան ֆուտբոլային առաջնության 2-րդ խաղաշրջանի մեկնարկին նախորդող ստուգողական հանդիպումներում, իրավունք է վաստակել խաղալու նույն առաջնության առաջին խաղում:

Ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 6-ին, Վարդենիս քաղաքում:  «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբն իր հարկի տակ ընդունել է Երևանի «Ռոք»  ֆուտբոլային ակումբին և տոնել փայլուն հաղթանակ: Խաղն ավարտվել է 4.0 հաշվով՝ հօգում «Անդրանիկ»-ի: Այս խաղում գոլի հեղինակներ են դարձել հետևյալ ֆուտբոլիստները՝ հակառակորդի դարպասը 2 անգամ նվաճել է Հովիկ Հակոբյանը,   մեկական գոլի հեղինակ են դարձել Ռադիկ Մոսոյանը և Յուրիկ Մկրտիչյանը:

 

Այս հանդիպման ընթացքում ևս ՌԱԿ «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբի անդամները կատարել մարզիչների կողմից սահմանված բոլոր առաջադրանքները՝ հանդիսատեսին ցուցադրելով գեղեցիկ ու գոլառատ ֆուտբոլային հանդիպում:

 

Առաջնության հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 13-ին, Մասիս քաղաքում:  «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբը կխաղա Երևանի «ԽՄՄՕՄ» թիմի հետ:

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ