Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

ՌԱԿ «Արփի» աղջիկների ֆուտբոլային ակումբը Գյումրիից հաղթանակով Արմավիր վերադարձավ

am ru
RhAK <<Arp`i>> aghjikneri fowtbolayin akowmbe Gyowmriits` haght`anakov Armavir veradardzav_52319

Այսօր Գյումրու Ակադեմիական մարզադաշտում տեղի ունեցավ  «Արփի»-«Գյումրի» աղջիկների ֆուտբոլային ակումբների հանդիպումը։

Հանդիպումն անցավ լարված պայքարի մթնոլորտում: Երկու թիմերն էլ գեղեցիկ և դիտարժան խաղ ցուցադրեցին։ Մինչ խաղի մեկնարկը տեղի ունեցավ մարզում, որն էլ առիթ հանդիսացավ, որպեսզի թիմերի անդամները ծանոթանան միմյանց հետ։

Հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ «Արփի» ակումբի։

Մերի Ղազարյանը ևս մեկ «դուբլ» ձևակերպեց, իսկ գոլային փոխանցման հեղինակներ դարձան Լուսինե Խաչատրյանը և Էմմա Հարությունյանը։

Այսօրվա հանդիպումը «Արփի» ֆուտբոլային ակումբի համար ևս մեկ հաջողված քայլ էր դեպի կայացում: Նորաստեղծ թիմի առաջընթացը մարզիչ-ֆուտբոլիստ սերտ համագործակցության ամենավառ ապացույցն է։ Մեզ մնում է միայն մաղթել ակումբին նորանոր հաջողություններ։

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ