Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

ՌԱԿ «Սպիտակ արքա» շախմատային ակումբը բարձր միավորներ է վաստակել Հանրապետական որակավորման մրցաշարում

am ru
RhAK <<Spitak ark`a>> shakhmatayin akowmbe bardzr miavorner e vastakel Hanrapetakan orakavorman mrts`asharowm_29674

ՌԱԿ «Սպիտակ արքա» պատանեկան շախմատային ակումբի անդամները, որոնք մասնակցում էին Շախմատի Հանրապետական որակավորման մրցաշարին, բարձր ցուցանիշներ են գրանցել մրցաշարի ընթացքում:

«Սպիտակ արքա» շախմատային ակումբը ներկայացնող 3 շախմատիստները՝ Սոֆյա Բարսեղյանը, Սամվել Սարգսյանը և Անահիտ Շահնուբարյանը, մրցաշարի բոլոր տուրերում ձեռք բերելով բարձր միավորներ, ապահովել են ակումբի բարձր վարկանիշը: Վերջիններս վաստակել են համապատասխանաբար 5.5, 5.5 և 4.5 միավորներ:

Պատանի շախմատիստները հաջորդիվ հանդես են գալու մրցաշարի եզրափակիչ փուլում, որը տեղի է ունենալու մոտ օրերս: Այս փուլի ընթացքում որոշվելու է ողջ մրցաշարի հաղթողի անունը: «Սպիտակ արքա»-ի անդամ-շախմատիստներն ունեն բոլոր շանսերը՝ հաղթող ճանաչվելու համար:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ՌԱԿ «Սպիտակ արքա» պատանեկան շախմատային ակումբի սաները հաջողությամբ հանդես են եկել  Շախմատի Հանրապետական որակավորման մրցաշարի առաջին տուրերում: Սոֆյա Բարսեղյանը և Սամվել Սարգսյանը ցուցադրել են հրաշալի խաղ՝ ճանաչվելով հաղթողներ և  վաստակելով համապատասխանաբար  3.5 և 3 միավոր, ինչը նրանց հնարավորություն կտա դառնալու մրցաշարի հաղթողներ:

 

 

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ