Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

ՌԱԿ «Սպիտակ արքա» շախմատային ակումբի սաները հերթական հաղթանակն են տոնել (Լուսանկարներ)

am ru
RhAK <<Spitak ark`a>> shakhmatayin akowmbi sanere hert`akan haght`anakn en tonel (Lowsankarner)_49479

Նոր Նորքի Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում օրերս տեղի է ունեցել պատանի շախմատիստների 4-րդ կարգի որակավորման մրցույթը, որին իրենց մասնակցությունն են բերել ՌԱԿ «Սպիտակ արքա» շախմատային ակումբի սաները: Մրցույթն անցկացվում էր շախմատային որակավորման 4-րդ կարգ լրացնելու համար:

Ի թիվս Երևանի տարբեր շախմատային դպրոցների և ակումբների շուրջ 60 մասնակիցների, ովքեր որակավորման 4-րդ կարգի թեկնածուներ էին, հաջողվել է հաղթանակի հասնել հենց Սպիտակ արքա ակումբի 3 մասնակիցներին:  

Ակումբի սաներից մրցույթում հանդես են եկել Սամվել Սարգսյանը, Տիգրան Ունջյանը և Անահիտ Շահնուբարյանը, ովքեր, ցուցադրելով բավական բարձր ցուցանիշեր, մրցույթի արդյունքում զբաղեցրել են համապատասխանաբար պատվավոր 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները:  

Սամվել Սարգսյանը՝ մրցույթի հաղթողը, 8 հնարավոր միավորից վաստակել է 7 միավոր, Տիգրան Ունջյանն էլ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ 8 հնարավորից վաստակելով 6.5, իսկ Անահիտ Շահնուբարյանը նախորդ մասնակցին զիջել է ընդամենը կես միավորով՝  վաստակելով 6 միավոր, զբաղեցրել է 3-ին հորիզոնականը:

Նշենք, որ հաղթող պատանիները Սպիտակ արքա շախմատային ակումբի շրջանակներում կազմակերպված մրցույթներում և օլիմպիադաներում ևս մի շարք հաղթանակներ են տոնել: Ինչպես վերջիններիս մարզիչ Գագիկ Հովսեփյանն է նշում, երեխաների համար այս հաղթանակը բավական ոգևորիչ է և գոհացուցիչ,  երիտասարդ շախմատիստներին խոստումնալից ապագա  է սպասվում, և նրանք դեռևս բազում հաղթանակներ են տոնելու:

Մրցաշարը, ըստ հաղթանակած պատանիների, բարդ էր, մրցակիցներն էլ ուժեղ էին, սակայն բնավ անհաղթահարելի չէին: 10-ամյա Տիգրան Ունջյանը, պատմելով մրցաշարի ընթացքի մասին, ասաց, որ չնայած եղած որոշ դժվարություններին, ինքը կարողացել է հաղթահարել դրանք ու հաղթել: «Ճիշտ է, մրցույթը այնքան էլ հեշտ չէր, բայց ես կարողացա հաղթել, քանի որ ես ուժեղ շախմատիստ եմ»,-ժպտացող աչքերով  նշում է փոքրիկը: Մրցույթի հաղթող Սամվել Սարգսյանն էլ է հավաստում, որ հեշտ չի եղել հաղթանակի հասնելը, բայց բարձր պատրաստվածությունը, շախմատիստին բնորոշ հմտություններն ու սերն արքաների խաղի հանդեպ, նրան օգնել են առաջին հորիզոնականին արժանանալու հարցում:

Այժմ շախմատիստները պատրաստվում են այլ մրցաշարերի, որոնցում հաղթանակ տոնելու դեպքում կարժանան արդեն իսկ շախմատային 3-րդ կարգի որակավորման:

 

 

 

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ