Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

ՌԱԿ Անդրանիկ ֆուտբոլային ակումբը ստուգողական հանդիպում է անցկացրել

ru en am
RhAK Andranik fowtbolayin akowmbe stowgoghakan handipowm e ants`kats`rel_51170

Հայաստանի մինչև 14-ի տարեկանների պատանեկան ֆուտբոլային առաջնության 2-րդ խաղաշրջանին ընդառաջ առաջնության մասնակից թիմերը անց են կացնում ստուգողական հանդիպումներ:

Առաջնությանը մասնակցում է նաև Վարդենիսի ՌԱԿ Անդրանիկ պատանեկան ակումբը, որը ծրագրի շրջանակներում պետք է անցկացնի 2 ընկերական-ստուգողական հանդիպում՝ հիմնական խաղին նախապատրաստվելու համար:

Առաջին ընկերական հանդիպումը տեղի է ունեցել մարտի 25-ին՝ Դիլիջանում: Անդրանիկ ակումբը խաղում էր Դիլիջանի մարզադպրոցի հավաքական թիմի հետ: Խաղն ավարտվել է 6:1 հաշվով՝ հօգուտ Անդրանիկի: Երիտասարդ ֆուտբոլիստները կատարել են մարզչական կազմի կողմից սահմանված բոլոր հանձնարարություններն ու առաջադրանքները՝ ցուցադրելով գեղեցկ ու հարձակվողական ֆուտբոլ, և դառնալով խաղի բացարձակ հաղթող: Առաջին ստուգողական հանդիպումը ցույց է տվել, որ ֆուտբոլիստները գտնվում են լավ մարզավիճակում, իսկ ձմեռային ամիսներին ունեցած մարզումները արդունավետ են եղել վերջիններիս համար:

Անդրանիկ ֆուտբոլային ակումբի հաջորդ ընկերական-ստուգողական խաղը տեղի է ունենալու մարտի 29-ին: Այս անգամ հանդիպումը տեղի կունենա Իջևանում, իսկ Անդրանիկ ակումբը կխաղա Իջևանի նույն տարիքային խմբի ֆուտբոլային ակումբի հետ:

Նշենք, որ Հայաստանի մինչև 14-ի տարեկանների պատանեկան ֆուտբոլային առաջնության 2-րդ խաղաշրջանի առաջին հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 6-ին՝ Վարդենիս քաղաքում: Անդրանիկ ֆուտբոլային ակումբն ընդունելու է Երևանի Ռոք ֆուտբոլային ակումբին:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ