Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

ՌԱԿ Անդրանիկ պատանեկան ֆուտբոլային ակումբի հերթական փայլուն հաղթանակը

am ru
RhAK Andranik patanekan fowtbolayin akowmbi hert`akan p`aylown haght`anake_30169

Այսօր Երևանում կայացել է  Վարդենիսի ՌԱԿ Անդրանիկ պատանեկան ֆուտբոլային ակումբի և  Երևանի Օնոր թիմի հանդիպումը, որը տեղի է ունենում ՀՀ պատանեկան ֆուտբոլային առաջնության շրջանակներում: Անդրանիկի երիտասարդ ֆուտբոլիստները գեղեցիկ ու ճիշտ մարտավարությամբ խաղ են ցուցադրել՝ տոնելով փայլուն հաղթանակ. խաղն ավարտվել է Անդրանիկի հաղթանակով՝ 3.0 հաշվով:

Ֆուտբոլիստները գտնվում էին լավ մարզավիճակում, ողջ խաղի ընթացքում վտանգավոր իրավիճակներ են ստեղծել Երևանի ֆուտբոլային ակումբի համար, ինչի արդյունքում հաջողվել է վերջիններիս դարպասը 3 անգամ գրավել:

Այս հանդիպման ընթացքում Անդրանիկի ֆուտբոլիստները հարձակվողական մարտավարությամբ են խաղացել՝ ցուցադրելով իրենց լավագույն որակները:

 

Նշենք, որ  ֆուտբոլային հաջորդ հանդիպումը, որին մասնակցելու է ՌԱԿ Անդրանիկ պատանեկան ֆուտբոլային ակումբը տեղի է ունենալու նոյեմբերի 24-ին: Այս անգամ Անդրանիկի ֆուտռբոլիստները խաղալու են Արմավիրի Փյունիկ-Մրգաշատ թիմի հետ:

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ