Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

ՌԱԿ Գերագույն Խորհրդի նախագահի եւ ԹՄՄ Ամերիկայի եւ Կանադայի Կենտրոնական վարչության ատենապետի հանդիպումը Լոս Անջելեսի Հայաստանի Հանրապետության հյուպատոսության ներկայացուցիչների հետ

am
RhAK Geragowyn Khorhrdi nakhagahi ew T`MM Amerikayi ew Kanadayi Kentronakan varch`owt`yan atenapeti handipowme Los Anjelesi Hayastani Hanrapetowt`yan hyowpatosowt`yan nerkayats`owts`ich`neri het_7447

Հինգշաբթի՝ ապրիլ 27-ին, նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ Ռամկավար ազատական կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ ընկեր Վարդան Նազիրյանն ու Թեքեյան Մշակութային միության Միացյալ նահանգների  եւ Կանադայի Կենտրոնական վարչության նորընտիր ատենապետ ընկեր Երվանդ Ազատյանը մտերմիկ հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետության Լոս Անջելեսի հյուպատոսարանի գլխավոր հյուպատոսի տեղակալ տիար Վալերի Մկրտումյանի եւ հյուպատոսության խորհրդական Ռազմիկ Ստեփանյանի հետ։

Հանդիպման ընթացքում  ընկեր Երվանդ Ազատյանը տեղեկություններ է տվել ԹՄՄի Հայաստանում կատարած գործունեությունների մասին, ինչպես՝ Թեքեյանի հովանավորությունը վայելող հինգ դպրոցների ուսուցիչների դրամական օժանդակություն, Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորների ընտանիքներին դրամական շարունակական օժանդակություն, Հայաստանում  հիմնված «Թեքեյան գրական եւ գեղարվեստական հինգ մրցանակների» բաշխում (միշտ ՀՀ վարչապետների  ներկայությամբ), գրական գրքերի հրատարակություն եւ այլն։ Նա  նաեւ խոսեց մտ ապագայում ծրագրված գործունեությունների մասին։ Ընկեր Երվանդ Ազատյանը բացատրություններ տվեց նաեւ ԹՄՄ-ի սփյուռքի, մասնավորաբար Ամերիկայի եւ Կանադայի տարածքում գործող մասնաճյուղերի գործունեությունների մասին։

Ընկեր Վարդան Նազիրյանն անդրադարձավ Ռամկավար ազատական կուսակցության պառակտման, վերականգնման եւ հաշտության փորձերին։ Վերջինս իր խոսքը հիմնավորեց փաստերով եւ ՌԱԿ Գերագույն խորհրդի առկայությամբ։
«Մեր նպատակը կուսակցության հայաստանակենտրոն լինելը հաստատելը եւ կամուրջ ստեղծելն է Հայաստանի եւ սփյուռքի կուսակցական կառույցների միջեւ», -ասել  նա։ «Կուսակցության գոյության նպատակը քաղաքական գործունեության տանելն է, եւ ՌԱԿ-ը որտե՞ղ կարող է  քաղաքական գործունեություն ունենալ, եթե ոչ Հայաստանում»։
ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահը նաեւ ասաց, որ «մեր նպատակը սփյուռքի կուսակցական կառույցները վերակազմակերպելն է եւ կարելի ուժերով օգնելը մեր հայրենինքին եւ հայ ժողովրդին»։
ՀՀ Գլխավոր հյուպատոսի տեղակալ տիար Վալերի Մկրտումյանը բարձր գնահատեց ԹՄՄ-ի եւ ՌԱԿ Գերագույն խորհրդի ցարդ կատարած աշխատանքները եւ հաջողություն մաղթեց նրանց ապագա հայրենանվեր եւ ազգանվեր գործունեություններին։
Այս հանդիպմանը ներկա էին նաեւ Արամ Արքունը՝ ԹՄՄի գործադիր տնօրենը, եւ ընկերներ Գեւորգ Մարաշլյանը՝ Վաշինգտոնից, Գեւորգ Հալեբլյանը՝ ՌԱԿ հայաստանակենտրոն Կենտրոնական վարչության անդամ եւ Վարդգես Գուրույանը՝ ՌԱԿ Գերագույն խորհրդի խորհրդատու անդամ։ Այս դրական եւ օգտաշատ հանդիպումը իր ավարտին հասավ ջերմ բարեմաղթանքների փոխանակումներով։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ