Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ՌԱԿ Գերագույն խորհրդի և Կենտրոնական վարչության միացյալ հայտարարությունը ՀՀ խորհրդարանական ընտրությունների առթիվ

am
RhAK Geragowyn khorhrdi ew Kentronakan varch`owt`yan miats`yal haytararowt`yowne HH khorhrdaranakan entrowt`yownneri arht`iv_19130

Անմիջականորեն հետեւելով ապրիլ 2-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքին¸ ինչպէս նաեւ նրանց նախորդած եւ հաջորդող իրադարձություններին¸
ուսումնասիրելով միջազգային¸ տարածաշրջանային¸ սփյուռքյան ու տեղական դիտորդական առաքելությունների եզրակացությունները¸ քվեարկություններին մասնակից ՌԱԿ անդամների զեկուցումները¸ ինչպես նաեւ հայկական ու միջազգային մամուլի հրապարակումները¸
միաժամանակ նկատի ունենալով տարածաշրջանում եւ Հայաստանի անմիջական սահմանների վրա տիրող ռազմաքաղաքական փխրուն ու վտանգավոր իրավիճակի պարտադրանքները¸ որոնք ընդգծում են առաջնահերթ կարեւորությունը ներքաղաքական կայունության եւ պետության անվտանգությունը դարձնում են վեր ամեն տեսակի նկատառումներից¸
նաեւ՝ հուսալից ակնկալությամբ արձանագրելով քարոզարշավի ընթացքում իշխող կուսակցության ներկայացուցիչների տված խոստումները¸
Ռամկավար Ազատական Կուսակցությունը տեղի ունեցած ընտրությունները ժողովրդավարական սկզբունքների տեսակետից գնահատում է ոչ ամբողջովին համապատասխան միջազգայնորեն ընդունված չափանիշներին։ Հակառակ բուն քվեարկության ընթացքում կիրարկված տեխնիկական  նորամուծությունների գոհացուցիչ արդյունքներին¸ քարոզարշավի ընթացքում մրցակից կողմերի եւ առհասարակ մամուլին  թույլատրված ազատության¸ ինչպես նաեւ քվեարկության օրը բռնության եւ խարդախության դեպքերի համեմատաբար սակավաթիվ լինելու փաստին¸ դժբախտաբար հնարավոր չեղավ ձերբազատվել տարբեր մակարդակների վրա բաշխված ընտրակաշառքի¸ պետական ծառայողների¸ կրթական համակարգի պատասխանատուների¸ բանակի¸ ներքին ապահովության ուժերի եւ վերջապես՝ պետական վարչամեքենայի զանգվածային օգտագործման հոռի սովորություններից¸ որ մեծապես կանխորոշեց ընտրությունների արդյունքը՝ ապագա խորհրդարանը ձեւավորելով այնպես՝ ինչպես նախագծված էր։
Ավելին՝ ընտրությունների նախածրագրումի ընթացքում¸ ելնելով ինչ-ինչ հաշիվներից¸ կորավ Սփյուռքի քաղաքական ամբողջ ներուժը Մայր հայրենիքի քաղաքական կյանքին միջնորդավորված ձեւով մասնակիցը դարձնելու առիթը՝ նախընտրելով ընդամենը մեկ ուժ։
Համենայնդեպս¸ ելնելով իր հայաստանակենտրոն եւ հայրենանպատակ սկզբունքից¸ գոհունակությամբ արձանագրելով ետընտրական խաղաղ գոյակեցության իրողությունը¸ Ռամկավար Ազատական Կուսակցությունը շարունակում է իր անպայմանադիր նպաստը ընծայել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության բարօրությանը¸ հայրենիքի խաղաղ եւ ապահով զարգացմանը¸ եւ հաջողություն մաղթելով նորընտիր խորհրդարանին՝ խոստանանում է ուշի-ուշով հետեւել տրված խոստումների իրագործմանը։

11 Ապրիլ 2017
ՌԱԿ Կենտրոնական վարչություն ՌԱԿ Գերագույն խորհուրդ
Երեւան, Հայաստան Բոստոն, ՄիացյալՆահանգներ

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ