Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանը հանդիպել է լիբանանահայ պատգամավոր Փոլա Յագուբյանի հետ

am es en ru
RhAK Geragowyn khorhrdi nakhagah Vardan Naziryane handipel e libananahay patgamavor P`ola Yagowbyani het_64440

ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանը Լիբանանում հանդիպում ունեցել Լիբանանի խորհրդարանի նորընտիր հայազգի պատգամավոր Փոլա Յագուբյանի հետ:

 

Վարդան Նազիրյանը Փոլա Յագուբյանին շնորհավորել է պատգամավոր ընտրելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ որպես հայության շահերը Լիբանանի խորհրդարանոմ ներկայացնող պատգամավոր Յագուբյանը հաջողություններ կգրանցի և նրան կհաջողվի բարձրաձայնել տեղի հայ համայնքին հուզող հարցերն ու խնդիրները՝ փորձելով իր հնարավորությունների շրջանում դրանց լուծումներ տալ:

 

Հանդիպման ընթացքում Փոլա Յագուբյանին է ներկայացվել ՌԱԿ ծավալած բեղմնավոր գործունեությունը ինչպես Սփյուռքի տարբեր գաղթօջախներում, մասնավորապես Լիբանանում, այնպես էլ Հայաստանում, կատարված աշխատանքները, սպասվելիք ծրագրերն ու նախագծերը:

Յագուբյանն իր կայքէջում բարձր գնահատան է տվել ՌԱԿ Գերագոյն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի ծավալած գործունեությանը, հատկապես հայրենիքում իրագործած աշխատանքների եւ կուսակցության միավորման համար գործադրած  ճիգերի կապակցությամբ:

«Ես հպարտ եմ, որ հանդիպել եմ ազգային ղեկավարի հետ, ով քաղաքական դաշտում է ծառայելու համար, ոչ թե անձնական շահեր հետապնդելու»:

 

Հանդիպման ընթացքում որոշվել է միմյանց հետ համագործակցել ազգային, հայապահպանման հարցերի շուրջ:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ