Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամները հանդիպել են նախագահ Սարգսյանի հետ

am en ru
RhAK Kentronakan varch`owt`yan andamnere handipel en nakhagah Sargsyani het_57207

Ապրիլի 25-ի երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, վերջինիս նստավայրում, տեղի ունեցավ հանդիպում Ռամկավար Ազատական կուսակցությանԿենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի, վարչության անդամներ Կարեն Կակոյանի, Սուրեն Սարգսյանի և Արմեն Մանվելյանի հետ: Քննարկաման հիմնական թեման էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը:

 

ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամները ներկայացրին իրենց տեսակետները, որոնք հետևյալ հինգն են՝

 

1. Երկու նախագահների` ՀՀ և Արցախի Հանրապետության նախագահի երաշխավորությամբ միջնորդական բանակցությունների սկսում:

2. Անցումային-ժամանակավոր կառավարության ձևավորում,

3. Ընտրական օրենսգրքի փոփոխություն (նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորում):

4.Սուպերվարչապետական լիազորությունների նվազեցում`մասնակի բաշխում Ազգային ժողովի և հանրապետության նախագահի միջև:

5. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 

Հանրապետության նախագահը ՌԱԿ ներկայացուցիչների առաջարկների նկատմամբ հանդես բերեց խորը հասկացողություն եւ մանրամասնությունների վերաբերմամբ արեց գործնական հարցադրումներ։

 

 

ՌԱԿ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ