Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

ՌԱԿ Կենտրոնական վարչություն

am en ru
RhAK Kentronakan varch`owt`yown_34842

Շնորհավորական ուղերձ

 

«Հայ Ձայն»-ի առաջին տարեդարձի առթիվ

 

Մեկ տարի առաջ այս օրը ծնունդ առավ, ավելի ճիշտ` վերածնվեց Ռամկավար Ազատական կուսակցության էլեկտրոնային- համացանցային առաջին լրատվամիջոցը` «Հայ Ձայնը»:

ՌԱԿ Գերագույն խորհրդի որոշմամբ և նվիրյալ ընկերներ Դանիել Յուսեֆյանի և Վարդան Նազիրյանի ջանադիր աշխատանքով ծնունդ առած լրատվամիջոցը նպատակ ուներ Հայաստանի և Սփյուռքի հայրենակիցներին մատակարարել ամենօրյա, ավելի ճիշտ` ամենժամյա ճշգրիտ ու ճշգրտված լրատվություն և դրանով իսկ վիրտուալ կապի ևս մեկ ամուր օղակով իրար շաղկապել բոլոր հայերին՝ միաժամանակ օգտագործելով և՛ արևելահայերենը, և՛  արևմտահայերենը` ըստ նյութերի հեղինակների նախընտրության: Եվ ահա մեկ տարի անց, երբ ամփոփում ենք ձեռք բերված արդյունքները, գոհունակությամբ ենք նկատում կատարված աշխատանքների հանրագումարը: Արդարև, համեմատաբար շատ կարճ ժամանակում վերոհիշյալ ընկերների և հավաքագրված աշխատակիցների անձնվեր   ջանքերի շնորհիվ «Հայ Ձայնը» այսօր դարձել է լրատվության վստահելի աղբյուր և միջոց ընթերցողական մեծ և աշխարհատարած ընտանիքի համար:

 

Սրտանց շնորհավորում ենք «Հայ Ձայնի» պատասխանատուներին և աշխատակիցներին տպավորիչ, կարևոր և օգտակար աշխատանքի համար և մաղթում ընթերցողական բազմապատկված լսարան:

«Հայ Ձայնը» ձայնն է ողջ հայության:

Բարի երթ և նորանոր ձեռքբերումներ:

 

 

                                    ՌԱԿ Կենտրոնական վարչություն

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ