Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

ՌԱԿ Ուսանողական խորհրդի հյուրը Երվանդ Ազատյանն էր

am en ru es
RhAK Owsanoghakan khorhrdi hyowre Ervand Azatyann er_101017

Սեպտեմբերի 21-ին ՌԱԿ Կենտրոնական վարչության գրասենյակում տեղի ունեցավ ՌԱԿ Ուսանողական խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին խորհրդի անելիքները, ապագա ծրագրերը, նախատեսվող ձեռնարկների կազմակերպչական հարցերը:

Նիստին մասնակցում էին ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, փոխատենապետ Կարեն Կակոյանը, նաև ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ, ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամ, գրող, հրապարակախոս Երվանդ Ազատյանը: Ուսանողական խորհրդի անդամները ընկեր Ազատյանին հակիրճ ներկայացրին մինչ այժմ իրենց կատարած աշխատանքները և ծրագրերը, կազմակերպած միջոցառումները:  Յուրաքանչյուր մարզի ներկայացուցիչ կուսակցական ընկերներին ներկայացրեց իրենց ակումբի գործունեությունը, խոսվեց նաև ապագայում նախատեսվող ծրագրերի ու ձեռնարկների մասին: Կարեն Կակոյանը առավել հանգամանալից խոսեց երիտասարդների գործունեության մասին, կարճ ժամանակում նրանց գրանցած հաջողությունները ներկուսակցական ձեռնարկների, դասընթացների ու ցուցահանդեսների շրջանակներում: Ընկեր Կակոյանը շեշտեց, որ նախատեսվում է զարգացնել մարզերի երիտասարդական ակումբների միջև համագործակցությունը   բացի արվեստի ու մշակույթի, սպորտի ոլորտներից, նաև քաղաքական հարցերում:

Երիտասարդներն իրենց ավագ ընկերների հետ հետաքրքիր քննարկում անցկացրին  կուսակցության մեջ երիտասարդների ներգրավվածության և անելիքների մասին: Կարևորվեց կուսակցության երիտասարդական ակումբների փոխգործակցության հարցը ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Երիտասարդները նշեցին, որ արդյունավետ աշխատանք կատարելու համար կարևոր է փոխգործակցության հնարավորությունը, ինչը առկա է: Հնչեցին նաև մի շարք առաջարկներ, որոնք մոտ ապագայում կյանքի կկոչվեն:  Երիտասարդների առաջարկների վերաբերյալ Հակոբ Ավետիքյանը ընդգծեց, որ կուսակցությունը պատրաստակամ է աջակցել նրանց յուրաքանչյուր առաջարկին, որը կբխի կուսակցության գաղափարախոսությունից և կնպաստի երիտասարդության զարգացմանը, նրանց գիտական ներուժի, մտավոր կարողությունների զարգացմանը: Առաջարկվեց համապատասխան ոլորտի մասնագետների հետ կազմակերպել սեմինար-քննարկումներ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ, մանրամասն ծանոթանալ այդպիսի հարցերի ու խնդիրների էությանը և հետագայում դրանց համար լուծումներ առաջարկել:

Երվանդ Ազատյանն իր հերթին կարևորեց երիտասարդների՝ կուսակցության շարքերում ներգրավվելը, իրենց երիտասարդական ներուժը  հայրենիքի զորացմանն ու ազատական գաղափարների տարածմանը: Վերջինս երիտասարդների հետ կիսվեց կուսակցական կյանքում իր ձեռք բերած փորձով, փոխանցեց իր այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք անկասկած անհրաժեշտ են նրանց՝ ավելի լավ ըմբռնելու կուսակցական գաղափարներին ծառայելու ու դրանք կյանքի կոչելու գործընթացը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ