Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

ՌԱԿ Շիրակի մարզային կառույցում հանձնվեցին անվճար համակարգչային ծրագրերի ուսուցման 1-ին վկայականները

am es
RhAK Shiraki marzayin karhowyts`owm handznvets`in anvchar hamakargch`ayin tsragreri owsowts`man 1-in vkayakannere_66016

ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակի կազմակերպած համակարգչային ծրագրերի անվճար ուսուցման CorelDraw ծրագրի առաջին խումբը հաջողությամբ ավարտեց 36 ժամանոց դասընթացը:

2018թ. հունիսի 9-ին գրասենյակում հնչեց «վերջին զանգը» և «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի 7 անդամներին հանդիսավորությամբ հանձվեց 1-ին ավարտական երկլեզու վկայականներ:

Մարզային կառույցի համակարգող Հովիկ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց դասընթացավար Նաիրա Խաչատրյանին՝ ուսուցումը լավագույնս կազմակերպելու, ծրագիրը մանրակրկիտ դասավանդելու և իր գիտելիքները անմնացորդ փոխանցելու համար:

Սովորողները նույնպես հայտնեցին իրենց երախտագիտությունը դասընթացավարին և ՌԱԿ մարզային գրասենյակին, շեշտեցին ծրագրի կարևորությունը, ձեռք բերած գիտելիքների կիրառման օգտավետությունը իրենց կյանքում և աշխատանքային գործունեության մեջ:

Ակումբը տվեց իրենց կարևոր վկայական, որն իր մեջ պիտանի գիտելիք է ամփոփում՝ շեշտեցին երիտասարդները: Ուրախությամբ նշվեց նաև հաճելի մթնոլորտը, մարդկային որակների առկայությունը, որը ձեռք բերվեց ուսուցչի և միմյանց հետ ծանոթանալու ընթացքում:

«Արդեն հավաքվել է հաջորդ խումբը, երիտասարդները ոգևորությամբ հերթագրվում են դասընթացներին մասնակցելու համար»,- ասում է ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի ատենապետ Ռոզա Արտոյանը և շնորհակալական խոսք հղում ՌԱԿ Կենտրոնական վարչությանը, որը մարզում հիմնադրեց այս հրաշալի ծրագիրը:

Շուտով կավարտվեն նաև Adobe Photoshop և Adobe Acrobat, Office ծրագրերի 1-ին խմբերի դասընթացները և երիտասարդների 2 խումբ նույնպես կճաշակի նոր գիտելիքներ ձեռք բերելու բերկրանքը:

 

 

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի անդամ

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ