Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

ՌԱԿ հայտարարությունը՝ ԸՕ բարեփոխումների վերաբերյալ

am en ru es
RhAK haytararowt`yowne, EO barep`okhowmneri veraberyal _79395

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը, ընդառաջելով ՀՀ վարչապետի հունիսի 19-ի որոշմամբ կազմված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հայտարարությանը¸ պաշտոնական նամակով դիմել է ՀՀ փոխվարչապետ եւ հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացնելով քննարկումներին որպես արտախորհրդարանական ուժ մասնակցելու իր պատրաստակամության մասին եւ հատկապես շեշտել իր շահագրգիռ մոտեցումը տվյալ հարցի նկատմամբ եւ¸ միաժամանակ ընդգծել¸ որ ՌԱԿ-ը ընտրական օրենսդրության վերաբերյալ ունի մի շարք ուրույն առաջարկներ¸ պատրաստ՝ քննարկելու դրանք մյուս կազմակերպությունների հետ։

Անցել է արդեն շուրջ 4 շաբաթ¸ բայց հանձնաժողովը ցարդ որեւէ կերպ չի արձագանքել հիշյալ նամակին¸ ինչը պետք է որակել ոչ միայն անբարեկրթություն¸ այլեւ՝ անսկզբունքայնություն։ Իսկ հանձնաժողովի համակարգող նշանակված Դանիել Իոննիսյանի պահվածքը՝ անպարկեշտություն։

Արդարեւ¸ մամուլից մեզ հայտնի է դառնում¸ որ հանձնաժողովը գումարել եւ գումարում է մի շարք նիստեր՝ մասնակցությամբ նաեւ արտախորհրդարանական հատուկենտ ուժերի։ Սակայն այդ բացակայությունները չեն խանգարում պրն Իոննիսյանին իր հրապարակային բազմաթիվ ելույթներում հայտարարելու¸ որ քննարկումներն ընթանում են քաղաքական դաշտում գործող խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ակտիվ մասնակցությամբ¸ ստեղծելով թյուր տպավորություն¸ թե օրենսդրական փոփոխություններով օրինագիծը պատրաստվում է համընդհանուր ջանքերով։

Այս բոլորը ցույց են տալիս¸ որ այնպիսի օրինագծի մշակման գործը¸ որն այնքան էական նշանակություն ունի մեր պետության հետագա զարգացման եւ Նոր Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար¸ առաջ է տարվում հին եւ հնացած մոտեցումներով¸ այսինքն ընտրովի կողմնակալությամբ¸ ինչը խոսում է նրա մասին¸ որ տվյալ անձը¸ օգտվելով իրեն տրված լիազորություններից¸ չի ցանկանում ներգրավել արտախորհրդարանական այն ուժերին¸ որոնք ասելիք ունեն տվյալ հարցում։

 

 

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Երեւան, 19 հուլիսի 2018 թ.

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ