Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

ՌԱԿ-ն աջակցում է երիտասարդների մասնագիտացմանը. Եղեգնաձոր քաղաքում գործում է արհեստագործական կենտրոն

am ru en
RhAK-n ajakts`owm e eritasardneri masnagitats`mane. Eghegnadzor k`aghak`owm gortsowm e arhestagortsakan kentron_66573

Շուրջ երկու ամիս է, ինչ Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում գործում է արհեստագործական կենտրոն. այն հիմնադրվել է Ռամկավար Ազատական կուսակցության հովանավորությամբ:

Արհեստագործական կենտրոն են հաճախում տարբեր տարիքի շուրջ 30 շնորհալի, տաղանդաշատ երիտասարդներ, որոնք ուսումնառության կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել են ձեռք բերել բրուտագործության մասին նախնական գիտելիքներ, անգամ հասցրել են իրենց ուժերը փորձել փոքրիկ իրեր պատրաստելու գործում:

Դասընթացները կազմակերպվում են շաբաթական 3 անգամ՝ 2 տարբեր խմբերով:

Եղեգնաձորի ՌԱԿ ակումբի ատենապետ Արտաշ Այվազյանը նշում է, որ դասընթացների մասնակիցները գլխավորապես մասնագիտանում են բրուտագործության մեջ, իսկ մոտ ժամանակներս սկսելու են ուսումնասիրել նաև քանդակագործություն, նկարչություն: «Արհեստագործական դասընթացների մեկնարկից անցել է 2 ամիս, և այդ ընթացքում երիտասարդները հասցրել են պատրաստել մի շարք կավե իրեր, որոնք կջնարակվեն, ապա կընթանա պատրաստված իրերի գունավորման գործընթացը»:

Երիտասարդները մեծագույն հաճույքով են հաճախում դասընթացների, իսկ արհեստի հանդեպ հետաքրքրությունը մեծ է:

«Նրանց մոտ, շնորհիվ դասընթացների, անսահման հետաքրքրություն և սեր է առաջացել բրուտագործության հանդեպ, որն էլ ավելի կխորանա, երբ սկսեն իրենց պատրաստած իրերը գունավորել»,-ընդգծում է Այվազյանը և հավելում, որ այս դասընթացների արդյունքում լուծվում է մարզի բնակչության զբաղվածության հարցը: «Մասնագիտանալով բրուտագործության մեջ՝ նրանք հետագայում հնարավորություն կունենան աշխատել որպես բրուտագործներ»:

Առաջիկայում դասընթացի մասնակիցները բրուտագործական արհեստանոցում կմասնակցեն գործնական այլ դասընթացների, ինչը կնպաստի իրենց ընտրած արհեստի մեջ ավելի հմտանալու, դրա նրբություններն ու գաղտնիքները յուրացնելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում հանդիսավոր կերպով բացվեց Ռամկավար Ազատական կուսակցութան Եղեգնաձորի տարածքային գրասենյակը, ինչպես նաև արհեստագործական կենտրոնը:

Գոհար Մակարյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ