Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՌԴ-ի հետ 100 միլիոնի ռազմական վարկի կնքումը ընթացքի մեջ է. Դավիթ Տոնոյան

am ru
RhD-i het 100 milioni rhazmakan varki knk`owme ent`ats`k`i mej e. Davit` Tonoyan_96891

Ռուսաստանի դաշնության հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք առաջիկայում ՌԴ-ից ՀՀ սպառազինություն կմատակարարվի և նոր վարկի կնքում կլինի.

 

«Դա գործընթաց է, որն իրացվելու է: Ես իրավունք չունեմ մանրամասնել տեսակները: Ժամանակին դրանց վերաբերյալ տեղեկությունները առկա կլինեն», - նշեց նախարարը՝ նկատելով, որ ՌԴ հետ համագործակցությունը բավականին հաջող է ձևավորվում:

Ի պատասխան ճշտող հարցին, թե վարկի ինչ գումարի մասին է խոսքը՝ նախարարն ասաց. «Խոսքը 100 միլիոնի մասին է»:  

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ