Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

ՌԴ-ի ու Թուրքիայի մերձեցումը կարող է ժամանակավոր բնույթ կրել. Փորձագետ

am
RhD-i ow T`owrk`iayi merdzets`owme karogh e zhamanakavor bnowyt` krel. P`ordzaget_32844

«Այս տարի իսկապես բավական հաճախակիացել են ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահների շփումները։ 2017թ. նրանք հանդիպել են արդեն 6 անգամ, իսկ Էրդողանն արդեն երեք անգամ այցելել է ՌԴ։ Նոյեմբերի 22-ին Էրդողանը վերստին այցել է կատարել ՌԴ։ Բացի այդ, ՌԴ-ի ու Թուրքիայի առաջնորդներն այս տարի արդեն 13 անգամ հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ»,- «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը։

Թուրքագետի դիտարկմամբ, սրանք ինքնին խոսուն փաստեր են և ի ցույց են դնում երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը։ Թե՛ ՌԴ-ը, թե՛ Թուրքիան նախևառաջ ձգտում են զարգացնել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միասնական ճակատով հանդես գալ ընդդեմ Արևմուտքի (ԱՄՆ)։ «Հանդիսանալով տարածաշրջանային գերտերություններ՝ ՌԴ-ն ու Թուրքիան ցանկանում են իրենց գործողություններով Արևմուտքին հասկացնել, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանային և ոչ թե արտատարածաշրջանային (ԱՄՆ) երկրների կողմից»,-նշեց Գաբրիելյանը՝ այն կարծիքը հայտնելով, որ ռուս-թուրքական ներկայիս սերտացումը որևէ կապ չունի ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու Թուրքիայի ցանկության հետ։

Ըստ մեր զրուցակցի՝ Թուրքիայի համար շատ կարևոր է ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալը, և Թուրքիան չունի նման ցանկություն (այլ հարց է, որ Թուրքիային կարող են վտարել ՆԱՏՕ-ից՝ կապված մարդու իրավունքների ոլորտում առկա կոպիտ ոտնահարումների հետ)։

Գաբրիելյանն իր խոսքում նշեց, որ ներկայումս ՌԴ-ն ու Թուրքիան պարզապես կարողացել են մի կողմ դնել իրենց որոշակի տարաձայնությունները՝ լավ հասկանալով, որ միմյանց հետ փոխգործակցելով կարող են ավելի շատ բանի հասնել, քան միմյանց դեմ գործելու դեպքում։ «Ամեն դեպքում ՌԴ-ի ու Թուրքիայի այս մերձեցումը կարող է կրել ժամանակավոր բնույթ և չպետք է բացառել, որ ապագայում Թուրքիան վերստին կարող է իր հայացքը հառել Արևմուտքին, եթե նա առաջնահերթ հարցերում աջակցություն չստանա ՌԴ-ից և ընդհակառակը՝ ստանա ԱՄՆ-ից»,- եզրափակեց Հայկ Գաբրիելյանը։

Գոհար Մակարյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ