Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

ՌԴ-ից զենքի մատակարարումը դադարեցնելու մասին ապատեղեկատվության տարածումը գուցեև կազմակերպված էր. քաղաքագետ

am
RhD-its` zenk`i matakararowme dadarets`nelow masin apateghekatvowt`yan taratsowme gowts`eew kazmakerpvats er. k`aghak`aget _84555

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Օրերս ռուսական մամուլում շրջանառվում էր այն տեղեկատվությունը, թե ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը

Երեկ առավոտյան, սակայն, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, ով այս օրերին Հայաստանում էր, հայտարարել է, թե դա ոչ հավաստի տեղեկատվություն է:

Թե ինչ նպատակով է ռուսական մամուլում այդպիսի ապատեղեկատվություն տարածվել, պատճառները բազմազան կարող են լինել ՝ սկսած անձնական մոտիվներից մինչև ավելի գլոբալ հարցեր: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց քաղաքագետ ՆԱՐԵԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ նկատելով, որ այդպիսի տեղեկատվության տարածումը վտանգավոր է և ստվեր է նետում պետությունների երկկողմ հարաբերությունների վրա:

«Նախ նշեմ, որ զենքի մատակարարումների հարցով փոփոխությունների մասին, այսպես ասած, արտահոսք եղավ ռուսական պարբերականներից մեկում ու հետո այդ թեման սկսեց շահարկվել լրագրողների ու փորձագետների կողմից: Հաշվի առնելով, որ չկար որևէ հստակություն և ռուսական կողմից պարզաբանում հարցի վերաբերյալ, թեման շահարկվեց ու լայն քննարկումների առիթ դարձավ: Սակայն մենք տեսանք, որ ռուսական կողմի բարձրաստիճան պաշտոնյայի այցի շրջանակում հայկական կողմը քննարկեց ու անդրադարձավ այդ խնդրին, ինչից հետո ռուսական կողմը հերքեց շրջանառվող լուրերը՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

Այդ ապատեղեկատվության պատճառները կարող էին տարբեր լինել, սակայն ավելի կարևոր է այն, որ հանրությունն ու փորձագիտական շրջանակները չտրվեն նման սադրանքների, հիմնվեն միայն պաշտոնական տեղեկատվության վրա և չդառնան ապատեղեկատվության տարածողներ: Պետք է հաշվի առնել, որ նման տեղեկատվական հոսքերը կազմակերպված են ու որոշ մեսիջներ են իրենց մեջ պարունակում, սակայն քանի դեռ դրանք ստուգված չեն, դրանց տարածումը վտանգավոր է, և դրանով ստվեր ենք նետում նաև երկկողմ հարաբերությունների վրա, հետևաբար պետք է զգուշավոր մոտեցում»,- նշեց մեր զրուցակիցը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ