Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

ՌԴ-ն Հայաստանին $100 մլն պետական վարկ կտրամադրի՝ ռուսական ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման համար

ru am
RhD-n Hayastanin $100 mln petakan vark ktramadri, rhowsakan rhazmakan nshanakowt`yan artadrank`i dzerhk`berman hamar_30922

Կառավարությունն այսօրվա նիստին պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այս մասին գրում է tert.am-ը:

Ըստ նախագծի՝ նախատեսվում է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին կնքված համապատասխան համաձայնագրի հիման վրա Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրել 100 միլիոն ԱՄՆ դոլար պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման նպատակով:

Փոխնախարարն ասաց, որ օրենքի նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ բոլոր մարմինների հետ ու առաջարկություններ չեն ներկայացվել: «Ունենք մեկ տեխնիկական խնդիր Կենտրոնական բանկի հետ ճշտելու, դա արագ կանենք»,-ասաց Արտակ Զաքարյանը և ՀՀ վարչապետին խնդրեց օրենքի նախագիծը համարել անհետաձգելի:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ