Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

ՌԴ-ում վատատեսների կանխատեսումները չեն արդարացել. Взгляд-ը Նիկոլ Փաշինյանի կառավարության մասին

am ru
RhD-owm  vatatesneri kankhatesowmnere ch`en ardarats`el. Vzgliad-e Nikol P`ashinyani karhavarowt`yan masin   _85687

 Ռուսական Взгляд-ն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած «թավշյա»  հեղափոխությանը, նախ հիշեցնելով, որ երեք ամիս առաջ բողոքի ցույցերի արդյունքում Հայաստանի իշխանությունները տեղի տվեցին, հեռացան, Հայաստանում հաղթեց «թավշյա» հեղափոխությունը:

 

 Վերլուծաբանը նկատում է, թե  հեղափոխությունը շատերի համար անսպասելի էր, չնայած սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս, որ ՀՀԿ կուսակցության ու  Սերժ Սարգսյանի կառավարության նկատմամբ վստահության չափազանց ցածր ցուցանիշ կա: Ու չնայած դրան, քչերն էին հավատում իշխանափոխության հավանականությանը:  

  Լրատվամիջոցն անդրադառնում է, թե այս ամիսների  ընթացքում ինչի՞ է հասել  շարժման առաջնորդ և ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ի՞նչ սխալներ է թույլ տվել:

 
Նախ՝ արձանագրում է, թե ՌԴ-ում  վատատեսների կանխատեսումները չեն արդարացել. Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դուրս չի հանել ԵԱՏՄ-ից, «ձեռք չի տվել» ռուսական ռազմաբազային և չի թակել ՆԱՏՕ-ի դռները՝  
 
Հեղինակը պատմական տեսանկյունից  երեք ամիսն աննշան ժամկետ է համարում ՝ լուրջ եզրակացություններ անելու համար, նկատեով, որ ցանկացած քաղաքական գործչի անհրաժեշտ է գոնե մեկ տարի իր դիրքերն ամրապնդելու համար:

  
Արդյոք Փաշինյանը  կկարողանա՞ կառավարել երկիրը, արդյոք նա կկարողանա՞ սկզբունքային փոփոխություններ իրականացնել՝ այս հարցերը  շարունակում են մնալ ակտուալ:

    Ակնհայտ է, որ նոր վարչապետի թիմում բավական չեն ուժեղ կադրերը և տարածաշրջանի հարցերով փորձագետները: Փաշինյանի որոշ նշանակումներ արդեն քննադատության են արժանացել, դա վերաբերում են այն քայլերին, որոնք կարելի է անվանել չափազանց կտրուկ և չմտածված,  որոնք,  հատկապես, դարձել են Մոսկվայի հետ հարաբերություններում լարվածության պատճառ:


Հեղինակը միաժամանակ նկատում է՝ որոշ հարցերում Փաշինյանի կտրուկ քայլերը եղել են տեղին: Նա  Հայաստանի նորագույն պատմության շրջանում սկսել է ամենամասշտաբային արշավը կոռուպցիայի դեմ պայքարում: Լայնամասշտաբ փոփոխություններ են սկսվել ուժային գերատեսչությունների ղեկավարությունում, հարուցվել են տասնյակ քրեական գործեր, փոխվել է երկրի դատարանների, քննչական կոմիտեի, ոստիկանության, գլխավոր շտաբի, պաշտպանության նախարարության ղեկավարությունը: Զուգահեռաբար երկրում հայտարարվել է համաներում, որը թույլ է տվել հայրենիք վերադառնալ շատերին, որոնք կապվում էին քաղաքական արտագաղթի հետ, նաև՝ առկա կոռուպցիոն կանոններով խաղալ չցանկացող գործարարներին: Կազմակերպվել են խուզարկություններ քրեական հեղինակությունների տներում, գրում է հեղինակը՝ նշելով նաև, նրա խոսքով, ամենազգայուն թեման, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետաքննության վերսկսումը:

Այս ամենը կարելի է ցանկության դեպքում անվանել «այլ մեթոդներով հեղափոխական պայքարի շարունակություն», իսկ որոշները դա անվանում են բռնաճնշումներ, բայց այդ ֆոնին երկրում տեղի են ունեցել մարդկանց համար տեսանելի փոփոխություններ: Օլիգարխների նկատմամբ ճնշում է գործադրվել, և նրանք փոխել են իրենց պահվածքը:

 Հոդվածագիրն ամփոփում է՝ ասելով, իհարկե, մինչ կատարելություն դեռ շատ կա, բայց առաջընթացն ակներև է:  

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ