Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ վճիռը դատարանը կհրապարակի ժամը 23:30-ին

am en ru
Rhobert K`och`aryani kalanavorman mijnordowt`yan veraberyal vchirhe datarane khraparaki zhame 23:30-in_82167

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով նախաքննական մարմնի միջնորդության վերաբերյալ վճիռը դատարանը կհրապարակի 23:30-ին: 

Այս մասին հուլիսի 27- ին լրագրողների հետ զրույցում նշեց Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության  

դատախազ Արա Մնացականյանը: «Դատարանը գնացել է խորհրդակցությունների սենյակ: 23:30-ին վճիռը կհրապարակվի»,- ասաց Մնացականյանը:

   Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը: Նիստին մասնակցել է նաև Քոչարյանը, ով դատարան է մտել հետնամուտքով:

ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: 

Քննչական ծառայության տարածածհաղորդագրությունում նշվում էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ