Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Ռոբերտ Քոչարյանի շուրջ կարող են կոնսոլիդացվել ընդդիմադիր ուժերը. քաղտեխնոլոգ

am
Rhobert K`och`aryani showrj karogh en konsolidats`vel enddimadir owzhere. k`aghtekhnolog_84947

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման թեման չէր կարող սովորական լինել և ազդեցությաններ չունենար քաղաքական դաշտի վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ նկատելով, որ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական զարգացումներում ակնհայտ էին այդ ազդեցությունները:

«Չեմ բացառում, որ Քոչարյանի շուրջ կարող է ձևավորվել ընդդիմադիր բևեռ, որտեղ կարող են տեղ գտնել Հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունը: Ակնհայտ է, որ «մարտի 1»-ի գործը սկզբունքային է նոր իշխանությունների համար, ու եթե այս հարցի շուրջ կա հակառակ պատկերացում՝ դա կարող է լինել այն ջրբաժանը, որտեղ ընդիմության կոնսոլիդացիա տեղի կունենա»,- ասաց Հակոբյանը:

Քաղտեխնոլոգը նշեց, որ այսօր քաղաքական ուժերից ոչ մեկ չի հայտարարում, թե ընդդիմադիր է: Դա ակնհայտ է նաև Երևանի ավագանու ընտրություններն մասնակցող քաղաքական ուժերի շրջանակում: Հետևաբար Ռոբերտ Քոչարյանը և նրա շուրջ ընթացող իրավական գործընթացները կարող են կոսոլիդացնել այն ուժերին, որոնք չեն կիսում ներկա իշխանության մոտեցումները, և նպաստել ընդդիմադիր դաշտ ձևավորելուն:

«Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում մի քանի մեսիջներ էր ուղարկում, և կարծես փորձում էր կոնսոլիդացնել այդ ուժերին: Եթե նա հարցազրույցում հայտարարում է, որ պայքարելու է, դա նշանակում է, որ նա վերադարձել է քաղաքական դաշտ և կարող է իր շուրջ կոնսոլիդացնել ընդդիմադիր ուժերին: Ես չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանի պես փորձառու քաղաքական գործիչը չէր պատկերացնում ինչ կարող է լինել, երգ գնում էր ՀՔԾ հարցազրույցի:Դրա մասին նաև նրա փաստաբանները խոստովանեցին: Նա, գալով Հայաստան, պատկերացնում էր, թե ինչ է լինելու, և կարծում եմէ պետք է այդտեղ լինեին երաշխիքներ»,- ասաց նա:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ