Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապողականություն կար. Լարիսա Ալավերդյան

am
Rhobert K`och`aryanin kalanavorelis shtapoghakanowt`yown kar. Larisa Alaverdyan _87303

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապողականություն կար. իրավական գործընթացները պետք է ոսկերչական ճշգրտությամբ ընթանային:

Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Ես Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ ամենաշատն եմ տուժել, քաղաքական հետապնդման եմ ենթարկվել: 2008 թվականին Ազգային ժողովում ես եմ հայտարարել, որ մարտի 1-ի դեպքերի պատասխանատվությունը կրում է ՀՀ երկրորդ նախագահը: Պատասխանատվությունը մի բան է, մեղքը՝ այլ: Ես այդ խնդրի մասին արտահայտվել եմ և ցանցային շատ մեծ բողոք է եղել, բայց իմ լսարանը սոցցանցը չէ, այլ գրագետ և բանիմաց լսարանը»,- նշեց Ալավերդյանը:

Նրա պնդմամբ՝ այս գործում շտապողականությունը նոր իշխանություններին միայն կխանգարի: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենը կոչ արեց լինել շատ սթափ, հավասարակշռված և միջազգային իրավունքի, օրենքի գերակայությանը հետևել:

Ալավերդյանը վստահություն հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը խոցելի կլիներ այլ հոդվածների կիրառմամբ, օրինակ՝ ապօրինի հարստացման:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ