Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Ռուբեն Խանազատ

am
Rhowben Khanazat_85495

Ռուբեն Խանազատը՝ Նշան Կարապետյանը, ծնվել է Երևանում 1862թ․-ին։ Թիֆլիսի ռեալական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակելէ Ժնևի համալսարանում։ 1889-1890թթ․-ին եղել է Հնչակյան կուսակցության Թուրքիայի մասնաճյուղի հիմնադիրը, դարձել Գում Գափուի ցույցը ոգեշնչողը։ Նա Թիֆլիսում փորձել է միավորել հնչակյան և դաշնակցական կուսակցությունները <<Հայ Հեղափոխական Դաշնակցություն>> կուսակցության մեջ, սակայն չի ստացվել։

Ռուբեն Խանազատը օտարազգի կազմակերպությունների հետ համագործակցելու ջատագովն է եղել, մասնավորապես 1891թ․-ին Աթենքում նախաձեռնել է Հնչակյան կուսակցության և <<Արևելյան Միության>> դաշինքի ստեղծումը։ 1893-1895թթ․-ին գալով Ամերիկա՝ հայկական գաղթօջախներում տարածել է հնչակյան գաղափարախոսությունն ու նպաստել Հնչակյան կուսակցության մասնաճյուղի հիմնադրմանը։

1895թ․-ին Խանազատը վերադարձել է Ռուսաստան և մասնակցել Զեյթունի ապստամբության համար հավաքվող նյութական միջոցների հանգանակմանը, որից հետո ձերբակալվել է ցարական իշխանությունների կողմից և բանտարկվել, սակայն 1896թ․-ին հիվանդության պատճառով ազատ է արձակվել և աքսորվել։

1901թ․-ին աքսորի ավարտից հետո մեկնել է արտասահման։ Բանտում անցկացրած տարիների ընթացքում վերանայել է իր քաղաքական հայացքները և հիասթափվել եվրոպական երկրների ու Ռուսաստանի վերաբերմունքից՝ ուղղված Հայաստանին ու կենտրոնացել հայ ազատագրական ուժերի միավորման վրա։ 1905թ․-ին Փարիզի ՍԴՀԿ ընդհանուր պատգամավորական ժողովում ներկայացրել է իր ծրագիրը, որը մերժվել է, որից հետո հուսախաբ է եղել։

Խանազատը գրել է իր հուշերը <<Հայ Հեղափոխական Հիշողություններ>> աշխատանքում, որը լույս է տեսել դաշնակցական <<Հայրենիք>> ամսագրում 1927-1929թթ․-ին։

Ռուբեն Խանազատը մահացել է 1921թ․-ի օգոստոսին, Թիֆլիսում։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ