Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ռուհանինի հետ բանակցությունները կախված են Թեհրանի դիրքորոշումից. Թրամփ

am
Rhowhanini het banakts`owt`yownnere kakhvats en T`ehrani dirk`oroshowmits`. T`ramp`_84827

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրանի ամենաբարձր մակարդակով բանակցությունների իրականացումը կախված է բացառապես Թեհրանից: Այս մասին նախագահը գրել է իր Twitter-ի միկրոբլոգում:

 «Իրանը և նրա տնտեսությունը ավելի ու ավելի վատ վիճակում են հայտնվում: Կհանդիպեմ, թե ոչ, կարևոր չէ. ամեն ինչ կախված է նրանցից », - գրել է Թրամփը` անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Թրամփն  անսպասելիորեն հայտարարել էր, որ պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Ռուհանիի հետ  :

Այնուհետև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ կողջունի նախագահի գաղափարը, եթե իրանական կողմը կատարի մի շարք նախադրյալներ:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ