Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ներկայացուցչական ընդունելություն

am
Rhowminiayowm HH despanowt`yowne kazmakerpel e HH ankakhowt`yan 27-amyakin nvirvats nerkayats`owts`ch`akan endownelowt`yown_102597

Ռումինիայում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 21-ին կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին:

Ընդունելությանը ներկա էին Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն, Ռումինիայի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, տասնյակ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, պետական հաստատությունների և ընկերությունների ներկայացուցիչներ, մտավորականներ:

Միջոցառմանը մասնակցում էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի հայերի միության փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, ինչպես նաև ռումինահայ համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բացման հանդիսավոր խոսքով հանդես են եկել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Նեկուլաեսկուն:

Ընդունելության ընթացքում ներկաներն ունկնդրել են հայկական երաժշտություն՝ ջութակահար Գաբրիել Վոյկու-Անտոնյանի կատարմամբ: Այնուհետև «Վարդավառ» խումբը ներկաների ուշադրությանն է ներկայացրել հայկական պարեր:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ